Պաշտոնական Լրահոս

Վերաբացվել է Մաշտոցի պողոտայում գործող գյուղմթերքի տոնավաճառը

2016-07-23

Այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում` Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) վերաբացվել է  գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:   Տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` սկսած 2011 թվականից:   Հիմնական նպատակն է աջակցել գյուղացիական տնտեսություններին  առանց միջնորդների կազմակերպել իրենց կողմից  արտադրված գյուղմթերքի իրացումը, ինչպես նաև մայրաքաղաքի բնակիչներին հնարավորություն ընձեռել անմիջապես […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է CARMAC 2 ծրագրի ընթացքը

2016-07-22

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲ ծրագրերի պատասխանատու, Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի (CARMAC) ղեկավար Արուսյակ Ալավերդյանը, ՀԲ գյուղատնտեսության գծով ավագ տնտեսագետ, CARMAC 2 ծրագրի ղեկավար Բեքզոդ Շամսիևը և այլ պաշտոնատար անձինք: Հանդիպման նպատակն էր քննարկել CARMAC 1 ծրագրի արդյունքները, ինչպես նաև CARMAC 2 […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային

2016-07-20

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային:   Ողջունելով հյուրին` նախարարը շնորհակալություն է հայտնել Ջիմ Կոստային հայանպաստ գործունեության համար: Այնուհետև համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, ոլորտի գերակա ուղղություններն ու ընթացիկ ծրագրերը: Այս համատեքստում նախարարը ընդգծել է  հատկապես ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) […]

Ավելին

Կվերաբացվի գյուղմթերքի երկրորդ տոնավաճառը

Հուլիսի 23-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ)կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:   Տոնավաճառը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:   Այս տարի Կասյան փողոցի վերջնամասում գործող տոնավաճառը վերաբացվել է հունիսի 11-ին: Բացման պահից մինչ օրս այստեղ կազմակերպվել է 12 տոնավաճառ, որին մասնակցել […]

Ավելին

Տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

2016-07-14

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը, որին ներկա էին խորհրդին անդամակցող ոլորտի թվով 19 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:   Բացելով նիստը՝ նախարար Կարապետյանը, մինչ հիմնական օրակարգային հարցերին անցնելը,  հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ խորհրդում ընդգրկվելու հայտեր ներկայացնելու համար՝ […]

Ավելին