Գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության վարչություն

Վարչությունը  իրականացնում է հետևյալ գործառույթները.

 

1) ապահովում  է գյուղատնտեսության բնագավառի ծրագրերի իրականացման ընթացիկ և արդյունքային ցուցանիշների հավաքագրման, ամփոփման, մշակման, վերլուծության և գնահատման աշխատանքների իրականացումը,

2) ապահովում  է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համար անհրաժեշտ տվյալները հավաքելու և մշակելու նպատակով ուղեցույցների կազմման և մեթոդական աջակցության տրամադրման աշխատանքները,

3) ապահովում է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համար համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, ձևաթղթեր, տեղեկանքներ և այլն) ներդրման և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարման համակարգման աշխատանքները,

 4) ապահովում  է նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներից ստացված` գյուղատնտեսության ոլորտում իրականացվող` իրենց բնագավառների ծրագրերի կատարման աստիճանը բնորոշող ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունների հավաքագրման, վերլուծության, մոնիթորինգի  ու գնահատման աշխատանքները,

5) ապահովում է գյուղատնտեսական ծրագրերի ընթացքի, ազդեցությունների և արդյունավետության գնահատման նպատակով մոնիթորինգի գործընթացի կառավարումը /պլանավորումը, կազմակերպումը, վերահսկողությունը/,

6) գյուղատնտեսության բնագավառում միջազգային և ոչ պետական կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցությունը՝ մոնիթորինգի և գնահատման մասով,

7) մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության յուրաքանչուր տարվա գործունեության ծրագրի և գերակա խնդիրների նախագծի մշակման համար առաջարկությունների ներկայացման աշխատանքներին,

8) ապահովում է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի կատարման վերաբերյալ ամփոփ հաշվետվությունների և տեղեկանքների կազմման աշխատանքները,

9) ապահովում է Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից գյուղատնտեսության ոլորտում կատարված աշխատանքների գնահատումը,

10) ապահովում  է գյուղատնտեսական ծրագրերի վերաբերյալ վերլուծական և իրավիճակային նյութերի պատրաստումը,      

11) վերլուծությունների տրամադրման միջոցով մասնակցում է գյուղատնտեսության բնագավառի քաղաքականության և իրավական ակտերի նախագծերի մշակմանը,

12) մասնակցում է գյուղատնտեսության բնագավառի ծրագրերի իրականացումը  կանոնակարգող  օրենսդրությունում լրացումների և փոփոխությունների կատարման գործընթացին,

13) ապահովում է վարչությանը հասցեագրված և հանձնարարված քաղաքացիների դիմումներում, բողոքներում և առաջարկություններում արծարծված հարցերի ուսումնասիրությունները,

14) իրականացնում է նախարարի հրամաններով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթներից բխող այլ լիազորություններ:

 

 

Վարչության պետ ` Խաչատուր Աբաջյան

Հեռ.` (+37411) 530 333

Էլ.փոստ՝ khachatur.abajyan@minagro.am

 

 

Գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի բաժնի պետ՝ Միքայել Կարապետյան

Հեռ.` (+37411) 530 333

Էլ.փոստ՝ miqayel.karapetyan@minagro.am

 

 

Վերլուծության բաժնի պետի ժ.պ.`  Դավիթ Մարտիրոսյան

Հեռ.` (+37411) 530 333

Էլ.փոստ՝ davit.martirosyan@minagro.am

 

Գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության վարչության կանոնադրություն

 

 

Տպել