Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագիր

Ծրագրի հիմնական նպատակը հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ոլորտում զբաղ­ված իրա­վաբա­նական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսա­դրույքի սուբսիդա­վորման միջոցով վարկավորման մատ­չելիու­թյան մակար­­դակի բարձրա­ցումն է: Սուբսիդավորման ենթակա վարկերը պետք է նպատակաուղղվեն բացառապես մթերվող գյուղատնտեսական հումքի արժեքի վճարմանը:

 

Ծրագրի շրջանակներում տրամադրվում են տարեկան առավելագույնը մինչև 12 տոկոս անվանական տոկոսադրույքով նպատակային վարկեր, որոնց մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվում  է, ինչի արդյունքում վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 3 տոկոս: Յուրաքանչյուր ընկերությանը  տրամադրվող վարկի առավելագույն գումարը  կկազմում է 150.0 մլն դրամ:

 

 Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

 

 Ծրագրին միացած բանկերի և վարկային կազմակերպությունների ցանկ

 

Ծրագրից օգտվելու նպատակով ներկայացվող նախնական հայտի ձևաչափ

 

Բերքի գնման պայմանագրի օրինակելի ձև

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2017 թվականի օգոստոսի 17-ի      «Գյուղատնտեսության հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում վարկի ստացման նախնական հայտերի գնահատման գործընթացը կանոնակարգելու մասին»  N 197-Ա հրաման

 

 

Տպել