Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն

Նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը ղեկավարվում է՝ 

 

  • Ագրարային պետական տեսչությունների մասին` Հայաստանի Հանրապետության օրենքով, 
  • ՀՀ գյուղատնտեսության նախարարության կանոնադրությամբ,
  •  Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կանոնադրությամբ հաստատված ՀՀ կառավարության 2002թ. 19-12 N 2177-Ն որոշմամբ,
  •  Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին` Հայաստանի Հանրապետության օրենքով: 

 

Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը վերահսկողություն է իրականացնում`

 

ա) տրակտորների, ինքնագնաց շասսիների և տրակտորային կցանքների պետական հաշվառման ու միասնական համարանիշերի ապահովման,
բ) տրակտորների, ինքնագնաց գյուղատնտեսական այլ մեքենաների վարման իրավունքի փաստաթղթերի ապահովման,
գ) գյուղատնտեսական մեքենաների, տրակտորների ու գործիքների տեխնիկական վիճակի ու շահագործման կանոնների կատարման ուղղություններով։

 

 

2011 թվականին գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կողմից գյուղատնտեսության ոլորտի սուբյեկտներում ստուգումներ չեն իրականացվել: Ինչ վերաբերում է նախկինում իրականցվող գյուղատնտեսական տեխնիկայի տարեկան տեխնիկական զննմանը, ապա այն ՀՀ կառավարության 24.02.2011թ. N160-Ն որոշմամբ չեղյալ է համարվել:

 

ՀՀգյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կողմից մատուցվող

ծառայությունները`

 

1. Գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառում.

գյուղատնտեսական տեխնիկան հաշվառելու նպատակով գյուղատնտեսական տեխնիկայի սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը ներկայացնում է
– սահմանված ձևի դիմում,
– գյուղտեխնիկայի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ,
– ինքնաշենգ յուղտեխնիկայի հաշվառման դեպքում` հիմնական հանգույցների (շարժիչի, ամրաշրջանակի) ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթեր,
– օրենքով նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիր (900005161824 հաշվիհամարին` 5000 դրամ),
– ֆիզիկական անձը` անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձը` պետական գրանցման վկայական,
– գործառույթն իրականցվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 

2. Հաշվառումից հանելու դեպքում`

– սահմանված ձևի դիմում,
– սահմանված պետական տուրքի անդորրագիր (900005161527 հաշվի համարին` 500 դրամ),
– տեխնիկական վկայագիրը և պետական համարանիշը,
– ֆիզիկական անձը` անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձը` պետական գրանցման վկայական,
– գործառույթը իրականացվում է տեղում` անմիջապես:

 

3. Կորցրված տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի դիմաց նորը (կրկնօրինակը) տրամադրելու դեպքում`

– սահմանված ձևի դիմում,
տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կորստի վերաբերյալ հազար և ավելի տպաքանակ ունեցող մամուլում տրված հայտարարությունը (թերթի օրինակը),
– սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (900005161824 հաշվի համարին` 10000 դրամ),
– ֆիզիկական անձը` անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձը` պետական գրանցման վկայական: Գյուղտեխնիկայի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի, տեխնիկական տվյալների համապատասխանությունը ստուգելուց հետո գործառույթն իրականացվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Հիմք` ՀՀ օրենք «Պետական տուրքի մասին» 27.12.1997թ.
Հիմք` ՀՀ գյուղատնտեսության նախարարի 11.02.2011թ. N 21-Ա հրաման:

 

1. Տրակտորիստ-մեքենավարների վարման իրավունքի վկայականների տրամադրում.

դիմող անձը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
– սահմանված ձևի դիմում.
– անձնագրի պատճենը.
տրակտորիստ-մեքենավարների դասընթացն ավարտելու մասին տրված ավարտական փաստաթղթի պատճենը.
– երկու լուսանկար` 3×4 սմչափսի (գունավոր).
– պետական տուրքի վճարման անդորրագիր (900005165619 և 900005163291 հաշվի համարներին` 3000-ականդրամ).
– տրակտորիստ–մեքենավարի վկայականի պատճենը` վարման իրավունքի կարգը փոխելու դեպքում:
Որակավորման քննությունն անցկացվում է դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգօր և ոչ շուտ, քանտասօրհետո: Որակավորման քննության ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, հանձնաժողովի` որակավորման քննության մասին դրական եզրակացության հիման վրա, տեսչությունը տվյալ անձին տրամադրում է տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայական:

 

2. Տրակտորիստ-մեքենավարների վարման իրավունքի վկայականների կրկնօրինակի տրամադրում.

դիմող անձը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`
– սահմանված ձևի դիմում.
– անձնագրի պատճենը.
– երկու լուսանկար` 3×4 սմ չափսի (գունավոր).
– պետական տուրքի վճարման անդորրագիր (900005165619 հաշվիհամարին` 6000 դրամ):
ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված (այդ թվում` այլ պետություններում փոխանակված), ինչպես նաև նախկին ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների կողմից տրված տրակտորիստ-մեքենավարիվ կայականը կորցնելու, ինչպես նաև փոխանակման դեպքում` այն տնօրինողին սահմանված կարգով նույն խմբի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի նոր վկայական է տրվում` առանցորակավորմանքննությունհանձնելու, երեքաշխատանքայինօրվաընթացքում` դիմումի, տրակտորիստ-մեքենավարի վարման իրավունքի վկայականի, երկու լուսանկարի  3×4 չափսի (գունավոր) և պետական տուրքի վճարման անդորրագրի (900005165619 հաշվի համարին` 3000 դրամ) ներկայացնելու դեպքում:
Հիմք` ՀՀ օրենք «Պետական տուրքի մասին» 27.12.1997թ.
Հիմք` ՀՀ կառավարության 24.03.2011թ. N 307-Ն որոշում: 

 

 Գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին վիճակագրական տեղեկագիր 01.01.2016թ.

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կողմից մատուցվող ծառայությունները

 

Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կանոնադրությունը

 

 

Պետ `

Հեռ.` (+37411) 297 339 

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մամիկոնյանց 39ա

Էլ.փոստ՝ 

 

 

Տպել