Գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչություն

Վարչության գործունեության հիմնական նպատակներն ու խնդիրներն են`

 

ա. մասնակցել հանրապետությունում ագրարային քաղաքականության հիմնական ուղղությունների մշակման և պետական միասնական ագրարային քաղաքա­կանության ձևավորման աշխատանքներին` այն նպատակաուղղելով ագրարային հատվածում բարեփոխումների խորացմանն ու ամրապնդմանը, գիտատեխնիկական առաջընթացին, շուկայական հարաբերությունների ամրապնդ­մանը, գյուղատնտե­սության կայուն զարգացմանը և երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը,

բ. համակարգել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական ծրագրերի, հայեցակարգերի, առաջար­կությունների մշակման աշխատանքները,

գ. համակարգել պարենային անվտանգության ծրագրերի մշակման աշխա­տանքները:

 

Վարչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար, ըստ առանձին բաժինների, սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գոր­ծառույթ­ները.

 

Գյուղատնտեսության ծրագրավորման բաժին

 

ա. գյուղատնտեսության փաստացի վիճակի պարբերական վերլու­ծության և զար­գացման միտումների ուսումնասիրությունների արդյունքում՝ ոլորտի գործու­նեու­թյան բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջար­կու­թյուն­ների և միջոցա­ռումների մշակում,

բ. շուկայական իրավիճակի (կոնյունկտուրայի) ուսումնասիրությունների արդյունք­ների վերլու­ծություն, հնարավոր (սպասվելիք) փոփո­խությունների կանխա­տեսում և դրանց հիման վրա տնտեսական գործունեության բարելավման միջոցառումների ու  առաջարկությունների ներկայացում,

գ. գյուղատնտեսության և ագրարային ոլորտի ձեռնարկատիրական գործունեության զարգացման նպաստավոր պայմանների ձևավորմանը նպատակաուղղված՝ իրա­վական ակտերի նախագծերի, ծրագրերի, առաջարկությունների մշակում և դրանց իրականացման մոնիթորինգին մասնակցություն,

դ. գյուղատնտեսության զարգացման գերակա ուղղությունների կանխորոշում, 

ե. նախարարության գործունեության տարեկան (պարբերական) հաշվե­տվու­թյուն­ների կազմման գործընթացի համակարգում,

զ. գյուղատնտեսության զարգացման քաղաքականությանն առնչվող ծրագրային փաս­տաթղթերի, քաղաքացիներից ստացվող առաջարկությունների, հարցա­դրում­ների, խնդիրների քննարկում և համապա­տասխան առաջար­կությունների ներ­կայացում:

 

  Պարենային անվտան­գության բաժին

 

ա. հիմնական պարենամթերքների ֆիզիկական և տնտեսական մատչելիության պարբերական գնահատմանը մասնակցություն և պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը վերաբերող հայեցակարգերի, ծրագրերի, առաջար­կությունների մշակում և դրանց իրականացման մոնիթորինգին մասնակցություն,

բ. հանրա­պետության բնակչության կենսապայմաններին, պարենային մթերքների արտա­դրությանը, վերամշակմանը, գներին, ապրանքաշրջանառությանը և բնակչության եկամուտներին ու սպառ­մանը վերաբերող հարցերի վերլուծություն և համապատաս­խան առաջարկությունների ներկայացում,

գ. հանրապետությունում բնակչության պարենային անվտանգության վիճակի, հիմնական պարենամթերքների ինքնաբավության մակարդակի վերլուծության և ներկրումը տեղական արտադրությամբ փոխարինելու նպատակով առաջար­կությունների ներկայացում,

դ. պարենային անվտանգությանն առնչվող ծրագրերի կազմման գործընթացի կատարելագործմանն ուղղված մեթոդաբանության  մշակում և դրա կիրառման ապա­հովում,

ե. ագրարային ոլորտի ենթակառուցվածքների բնագավառում ստեղծված իրավիճակի ուսումնասիրում և բարելավման առաջարկությունների մշակում,

զ. այլ գերատեսչությունների և կազմակերպությունների կողմից ներկայացված պարենային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև քաղաքացիներից ստացվող առաջարկությունների, հարցադրումների, խնդիրների քննարկում և համապա­տասխան առաջարկությունների ներկայացում:

 

 

Վարչության պետ ` Հրաչյա Ծպնեցյան

Հեռ.` (+37411) 561 235

Էլ.փոստ՝ hrachya.tspnetsyan@minagro.am

 

 

Գյուղատնտեսության ծրագրավորման բաժնի պետ` Արթուր Պետրոսյան

Հեռ.` (+37411) 561 235

Էլ.փոստ` artur.petrosyan1@minagro.am 

 

 

Պարենային անվտանգության բաժնի պետ` Արմենակ Աղաջանյան

Հեռ.` (+37411) 525 232

Էլ.փոստ՝ armenak.aghajanyan@minagro.am

 

 Գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության կանոնադրություն

 

 

Տպել