Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղ­ված ֆիզիկական և իրա­վաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսա­դրույքների մասնակի սուբսիդա­վորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել տնտեսա­վարողների կարողությունների ընդլայնմանը,  արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը:

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի և գյուղատնտեսական կոոպերատիվների համար  վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տնտեսավարողներին տրամադրվեն 3 % տոկոսադրույքով, իսկ հանրապետության մնացած համայնքների համար սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տրամադրվեն  5 % տոկոսադրույքով:

 

Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, 3-10 մլն դրամ գումարի սահմաններում: Վարկավորման ժամկետը սահմանվում է մինչև 5 տարի` ելնելով ներդրումների ուղղվածությունից:

 

Ֆինանսական կառույցի համար սուբսիդավորվող վարկերի տրամադրման հայտի ընդունման, քննարկման և վարկի տրամադրման նախապայման է համարվում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից ուսուցման արդյունքում տնտե­սավարողներին տրամադրված հավաստագիրը:

 

 Ծրագրին միացել են  «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը,  «Կոնվերս բանկ»«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ն,  «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ն և «Կամուրջ» ՈԻՎԿ-ն: 

 

 Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

 

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել  055 54 19 68 հեռախոսահամարով  կամ դիմել Գյուղատնտեսությանն զարգացման հիմնադրամի մարզային կառույցներ:

 

 

 

Տպել