Ագրարային քաղաքականություն

agrarayinՀանրապետության տնտեսության ազատականացումը, հողի և գյուղատնտե­սա­կան արտադրության մյուս միջոցների, արտադրական և սպասարկող ենթակա­ռուց­վածքների, գյուղմթերքներ իրաց­նող և վերամշակող կազմակերպությունների մաս­նա­­վորեցումը հուսալի նախադրյալներ են ստեղծել գյուղում առկա ներուժի արդյունավետ օգտագործման համար: Այդուհանդերձ, հաշվի առնելով  ագրա­րային ոլորտի առանձ­նա­հատկությունները,  ագրարային հատվածում ստեղծված իրա­վիճակը, ծառացած խնդիրների մասշտաբներն ու հրատապությունը, երկրի պարենային անվտան­գության և գյուղական տարածքների զարգացման առաջ­նահերթությունը կարևոր­վում է գյուղա­տնտե­սության և գյուղին պե­տա­կան ակտիվ աջակ­ցությունը։ Այն առավելապես ուղղված է ագրա­րային ոլոր­տում իրավական հիմքի ձևավորմանը, գյուղա­տնտեսությունում տնտեսա­վարող­ների համար գործու­նեու­թյան և ներդրումների բարե­նպաստ պայմանների ապա­հովմանը, գյուղա­տնտեսության ենթակառուց­վածքների զարգացմանը, արտահան­ման ուղղվածու­թյուն ունեցող արտադրության խթանմանը, արդիական տեխնոլո­գիաների ներդրմանը, սննդա­մթերքի անվտանգության և մասնա­գիտական խորհրդատվու­թյան համակարգերի զարգացմանը և այլն։

 

ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի, ծավալի ինդեքսի և համախառը ներքին արտադրանքի ցուցանիշները 2010-2015թթ.-ին

agrarayin_01

 Ագրարային ոլորտում ուղենշային փաստաթղթերից են Հայաստանի Հանրա­պետության կառավարության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զար­գաց­ման ռազմավա­րությունը, որում նախանշվում են ագրարային քաղաքականության հիմնական ուղղու­­թյուն­ները և դրանց իրականացումն ապահովող միջոցառումները։  Միաժա­մանակ ռազ­մա­վա­­­րությամբ սահմանվում են գյուղատնտեսության ոլորտի գերա­կայու­թյուն­ները։ Ռազմավարության հիմնական խնդիրներն են՝

 

1) Ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարում և հակա­ճգնա­ժամային մեխանիզմների ներդրում,

2) Ագրարային բարեփոխումների խորացում, գյուղատնտեսական կոոպերատիվ­ների զարգացում,

3) Պարենային ապահովության մակարդակի բարձ­րացու­մ, սննդամթերքի ան­վտան­գության և հիմնական պարենային մթերքների ինքնաբա­վության նվա­զագույն մակարդակի ապահովում,

4) Տեղական արտադրության գյուղատնտեսական արտադրանքի մրցունա­կության բար­ձրացում, ըստ նպատակահարմարության` ներմուծվող պարենա­մթերքի փոխա­րինում և արտահանման ուղղվածություն ունեցող գյուղա­տնտե­սության զարգացում,

5) Գոտիական մասնագիտացում և արտադրության ռացիոնալ տեղաբաշխում,

6) Սննդամթերքի անվտանգության ապահովում,

7) Հողօգտագործման արդյունավետության բարձրացում,

8) Օրգանական գյուղատնտեսության զարգացում,

9) Բուսաբուծության զարգացում.

 

ա. ագրոտեխնիկական առաջադիմական տեխնոլոգիաների ներդրում,

բ. բարձր ավելացված արժեք ապահովող մշակաբույսերի մշակության ընդլայ­նում,

գ. սելեկցիայի և սերմնաբուծության համակարգի զարգացում, սերմերի որակի հսկո­ղության գործուն մեխանիզմների կիրառում,

դ. բույսերի պաշտպանության և կարանտինի միջոցառումների իրականացում,

ե. մշակաբույսերի գենետիկական բազմազանության, այդ թվում` նաև մշակա­բույ­սերի վայրի ցեղակիցների պահպանության ապահովումը։

 

10) Անասնաբուծության զարգացում.

 

ա. աջակցություն անասնաբուծության ճյուղերի արդյունավետ զուգակցմանը և ռացիոնալ տեղա­բաշխ­մանը,

բ. տոհմային գործի զարգացում և հոտի վերարտադրության համալիր միջոցա­ռումների իրականացում,

գ. անասնաբուժության համակարգի բարելավում և անասնաբուժական միջոցա­ռումնե­րի արդյունավետության բարձրացում,

դ. անասնապահության կերի բազայի զարգացում, Հայաստանի Հանրապետության մարզերի տարածաշրջաններում խտացրած կերերի արտադրության փոքր ար­տադրա­մասերի ստեղծում,

ե. աջակ­ցու­թյուն անասնաբուծական առևտրային կազմակերպությունների զարգացմանը,

զ. գյուղատնտեսական կենդանիների ցեղերի գենետիկական բազմազանության պահպանության ապահովում։

 

11) Գյուղատնտեսական հումքի վերամշակում.

 

ա. ոլորտի զարգացում և վերամշակող կազմակերպությունների ռացիոնալ տեղա­բաշ­խում,

բ. առաջավոր տեխնոլոգիաների ներդրում և արտադրանքի մրցունակության բարձ­րա­ցում,

գ. մարքեթինգային աջակցություն և հումք արտադրողների հետ պայմանագրա­յին հարաբերությունների զարգացում։

 

12) Գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկումների զարգացում և արտադրության տեխնիկական հագեցվածության բարձրացում,

13) Գյուղի սոցիալական ենթակառուցվածքների զարգացում,

14) Գյուղատնտեսական ռիսկերի մեղմացում,

15) Ագրարային ոլորտի վարկավորման բարելավում,

16) Ագրարային ոլորտի գիտակրթական, խորհրդատվական համակարգի բա­րելավում,

17) Գյուղատնտեսության հաշվառման համակարգի բարելավում։

 

 

Տպել