Բուսաբուծություն

busabucutyun2018 թվականին գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 242 321  հեկտար` նախորդ տարվա 294540 հեկտարի դիմաց:

 

2018 թվականին բուսաբուծական մթերքների արտադրության ծավալները բնութագրող տվյալները՝ ըստ ՀՀ ԱՎԾ-ի

 

հազ.տոննա       

           
sitejpg

 

 Վերջին տարիներին իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք նպատակաուղղված են հանրապետության գյուղատնտեսության հողային ռեսուրսների նպատակային օգտագործմանը,  հացահատիկային տնտեսության զարգացմանը և հացահատիկային մշակաբույսերի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը։

 

Մասնավորապես` ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի նիստի N 7 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի և հնդկացորենի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին սերմացուները  հատկացվել են պետության կողմից ձեռք բերված արժեքից ավելի ցածր գներով: ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ձեռքբերված սերմնանյութը գիտական կենտրոններին ու թվով 15 ֆերմերային տնտեսություններին, պայմանագրային հիմունքներով, տրամադրվել է 1:2 փոխհարաբերությամբ սերմնանյութի կամ դրան համապատասխան դրամական արժեքի վերադարձման պայմանով։

 

Առատ և բարձր բերքի ստացման երաշխիք է համալիր պարարտացումը: Այդ նպատակով Համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի N 187-Ա որոշման և ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2018 թվականի փետրվարի 8-ի N 38-Ա հրամանով հաստատված «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման» ծրագրի (այսուհետ` ծրագիր) վճարունակ պահանջարկի հիման վրա ՀՀ մարզերի հողօգտագործողներին ու Արցախի Հանրապետությանը հատկացնել է են ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր։  

 

ՀՀ  կառավարության  2018 թվականի փետրվարի 22-ի նիստի  N 7 արձանագրային  որոշմամբ հաստատված պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրի շրջանակներում պայմանագրային հիմունքներով, որպես սուբսիդիա, մատակարարին տրամադրվել է մինչև 360 մլն դրամ (1 լիտրի սուբսիդիան` մինչև 60 դրամ) գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի գիտական կենտրոններին գյուղատնտեսական կոոպերատիվներին, հողօգտագործողներին ինչպես նաև 2018 թվականի Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում սերմացուներ ձեռք բերած շահառուներին ըստ փաստացի մշակվող հողատարածքի չափի՝ 1 հեկտարի համար մինչև 200 լիտր չափաբաժնով դիզելային վառելիք տրամադրելու համար:
Սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման ծրագրի շրջանակներում 2019 թվականի ապրիլի 3-ի դրությամբ ստուգվել է գարնանացան մշակաբույսերի  շուրջ 1810.31 տոննա սերմեր, որից` հացահատիկ և հատիկաընդեղեն մշակաբույսեր` 1436.05 տոննա, բանջարաբոստանային մշակաբույսեր՝ 0.14 տոննա, արմատապտուղներ  և պալարապտուղներ՝ 192.0 տոննա և կերային մշակաբույսերի՝  181.55 տոննա սերմացուներ:

 

Ծրագրի իրականացումը հնարավորություն է տալիս սորտափորձարկումների միջոցով ընտրել և Հայաստանի Հանրապետության գյուղացիական տնտեսությունների համար երաշխավորել  բույսերի  նոր արդյունավետ սորտեր, որոնց օգտագործումը կապահովի բարձր և կայուն բերքատվություն:
Հայաստանի Հանրապետության մարզերում 2018 թվականի բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագրով գյուղատնտեսական մշակաբույսերի առավել վնասակար օրգանիզմների (մկնանման կրծողներ, մորեխներ) դեմ իրականացվել են հետևյալ միջոցառումները:

    
«Բույսերի պաշտպանության միջոցառումներ» ծրագրի  շրջանակներում 2018 թվականի գարնանը և աշնանը հիմք ընդունելով «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները՝ համայնքների հողօգտագործողների միջոցով, մկնանման կրծողների դեմ պայքար է իրականացվել շուրջ 49096 հեկտար առավել վարակված վարելահողերում և բազմամյա տնկարկներում,  որի համար մարզերին անհատույց հատկացվել է 3927.68 կգ «Ռոդիֆակում Ս» մկնասպան միջոց:

 

2018 թվականի ամռանը հիմք ընդունելով «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները՝ ՀՀ Արարատի մարզի Սուրենավան, Պարույր Սևակ, Բարձրաշեն, Երասխ և Արմաշ համայնքների հողօգտագործողների միջոցով, մորեխների դեմ պայքար է իրականացվել շուրջ 540 հեկտար առավել վարակված հողատարածքներում,  որի համար հատկացվել է 81 լիտր «Տրիումֆ» բույսերի պաշտպանության միջոց:

 

2018 թվականի մայիս-հունիս ամիսներին անտառի վնասակար օրգանիզմների դեմ պայքարի աշխատանքներ են իրականացվել հանրապետության 4760 հա անտառային տարածքներում:  

 

Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագրի շրջանակներում 2018 թվականին հետազոտվել է 159 համայնքի գյուղատնտեսական նշանակության 95911 հեկտար հողեր: Հետազոտվող տարածքից վերցված  31970 հողանմուշում կատարվել է 80884 փորձաքննություն: Փորձաքննության արդյունքների հիման վրա կազմվել է 159 ագրոքիմիական քարտեզներ և մշակաբույսերի պարարտացման երաշխավորագրեր:

 

 «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան  ցանցերի  ներդրման  համար  տրամադրվող  վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման» 2018 թվականի ծրագրի շրջանակներում «Գրին ֆարմեր»,  «Ագրոինվեստ» և «Գռօմ» ՍՊԸ-ներին տրամադրվել է 300.0 մլն դրամ վարկ  86.9 հա պտղատու այգիներում կարկտապաշտպան ցանցային համակարգի ներդրման համար: 2018 թվականի ծրագրի համաձայն  վարկերը տրամադրվել են 12 % տոկոսադրույքով, որից սուբսիդավորվում է 10 % տոկոսային կետը  (9,157 մլն դրամ սուբսիդիա):

 

«Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» 2018 թվականի ծրագրի շրջանակներում «Գրին ֆարմեր»,  «Ագրոինվեստ» ՍՊԸ-ներին և «Ագրո յունիթ» ՓԲԸ-ին տրամադրվել է 661.8 մլն դրամ վարկ, կապալառու կազմակերպությունների միջոցով 21 հա պտղատու այգիների հիմնման նպատակով: 2018 թվականի ծրագրի համաձայն  վարկերը տրամադրվել են 12 % տոկոսադրույքով, որից սուբսիդավորվում է 7 % տոկոսային կետը ( 13.1 մլն դրամ սուբսիդիա):

 

ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 361-Լ որոշմամբ փոփոխություններ են կատարվել նախկին ծրագրում:  Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչներով.

1. խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման նպատակով տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում:
Սուբսիդավորումն իրականացվելու է այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը շահառուներին տրամադրվեն 2% տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքներում այգեհիմնում կատարող տնտեսվարողներին և Կոոպերատիվներին՝ 0% տոկոսադրույքով:
2.    Ծրագրի շրջանակներում հիմնված այգիներում կատարված կապիտալ ծախսերի փոխհատուցում.
ա. Շահառուների համար՝ կատարված հիմնման ծախսերի (առանց առաջին տարվա խնամքի ծախսերի) 40%-ը,
բ. Սահմանամերձ համայնքներում այգեհիմնում իրականացնող շահառուների կամ առնվազն 3 հա այգի հիմնող կոոպերատիվների համար` ծախսերի 50%-ը՝ առանց առաջին տարվա խնամքի ծախսերի:

 

 «Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման» պիլոտային ծրագիր

Պիլոտային ծրագիրը նախատեսվում է իրականացնել լոլիկի մեծածավալ արտադրությամբ զբաղվող Արարատի մարզի Ոսկետափ և Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքներում, 10 հեկտար տարածքի վրա ցեցի դեմ պայքարի համալիր (ագրոտեխնիկական, մեխանիկական, կենսաբանական և քիմիական) միջոցառումների կիրառման նոր առաջարկների փորձարկում և դրանց արդյունավետության գնահատում, պայքարի միջոցառումների կատարման ժամկետների, առավել արդյունավետ պեստիցիդների տեսակների ու օգտագործման չափաքանակների որոշում:

 

Ողջ վեգետացիայի ընթացքում փորձադաշտում կիրականացվեն ցեցի դեմ պայքարի միջոցառումներ, փորձադաշտը տնօրինող հողօգտագործողին կտրվեն ցուցումներ ագրոտեխնիկական միջոցառումների կատարման վերաբերյալ, կկազմակերպի 2 ուսուցողական-ցուցադրական սեմինարներ լոլիկի մշակությամբ զբաղվող հողօգտագործողների համար, կմշակվի և 5000 տպաքանակով կհրատարակվի տեղեկատվական գրքույկ ցեցի տարածվածության, կենսակերպի, վնասակարության և պայքարի միջոցառումների վերաբերյալ ցեցի կենսակերպի, տարածվածության և վնասակարության վերաբերյալ:

Ծրագրի իրականացման համար ընտրվել է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հաշվի առնելով առկա գիտական ներուժը, ինչպես նաև ծրագրի իրականացմանը ուսանողների ներգրավման հնարավորությունները:

 

Ծրագրի իրականացման և փորձադաշտը տնօրինող հողօգտագործողի կողմից ագրոտեխնիկական համալիր միջոցառումների կատարման արդյունքում ակնկալվում է ցեցի հասցված վնասից փորձադաշտում բերքի կորուստների կանխում առնվազն 70 %-ով:

 

«Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության  զարգացմանն աջակցություն» ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից նախատեսվել է 195 մլն դրամ։

Նախատեսվում է՝
1.Առաջնային սերմնաբուծության նպատակով ՀՀ Շիրակի, Զանգեզուրի և Արարատյան հարթավայրի գյուղատնտեսական գոտիներում  հիմնել գյուղատնտեսական մշակաբույսերի (աշնանացան ցորենի, գարնանացան գարու, ոլոռի, ոսպի, սիսեռի առվույտի և կորնգանի) 3.145 հա առաջին տարվա տնկարաններ, որի համար կտրամադրվի 12.5 մլն դրամ սուբսիդիա։
 2.Ձեռք բերել ՌԴ-ից 2019 թվականին աշնանացանի համար 60 տոննա /17,4 մլն դրամ/ աշնանացան ցորենի էլիտային սերմ, հանապետության սերմարտադրողներին տրամադրելու համար։

 

Ծրագրի շրջանակներում կսուբսիդավորվի /165,1 մլն դրամ/ նաև տեղական սերմարտադրողների կողմից արտադրված մինչև 400 տոննա էլիտային, 70 տոննա առաջին վերարտադրության աշնանացան ցորենի, 150 տոննա էլիտային, 2321,28 տոննա առաջին վերարտադրության գարնանացան գարու, 10 տոննա ոլոռի, 20 տոննա ոսպի, 10 տոննա սիսեռի, 7 տոննա առվույտի և 25 կորնգանի առաջին վերարտադրության սերմերի քանակությունները հողօգտագործողներին մատչելի գներով տրամադրման նպատակով։

 

 

 ՀՀ տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկը

 

 

Տպել