Պարենային անվտանգություն

ö«G«0250Պարենային անվտանգության ապահովումն ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է:
 Այն կարևորվում է ինչպես միջազգային, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ընդունված բազմաթիվ իրավական ակտերով, որոնցից կարելի է առանձնացնել.

- Մարդու Իրավունքների Հռչակագիրը,
- ՄԱԿ-ի Հազարամյակի Զարգացման նպատակները,
- «Պարենային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը,
- «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը»,
- «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգը»,
-«Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը»,
-  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտենբերի 1-ի N48 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության պարենային ապահովության հայեցակարգից բխող միջոցառումների 2017-2021 թվականների ծրագիրը»:

 

Պարենային անվտանգության բնագավառում համակարգված քաղաքականություն իրականացնելու նպատակով 2011 թվականի Հայաստանի Հանրապետության Նախագահի մայիսի 18-ի N ՆԿ-91-Ն կարգադրությամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգը», որի նպատակն է ապահովել բնակ¬չու¬թյան բոլոր խմբերի համար առողջապահական նորմերին համապատասխանող սննդամթերքի ֆիզիկական ու տնտեսական մատչելիությունը, ինչպես նաև նախադրյալներ ստեղծել դիմակայելու ներքին ու արտաքին շուկայի անբարենպաստ փոփոխություններին և հնարավոր արտակարգ իրավիճակների բացասական հետևանքներին:

 

«Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի» հիմնական խնդիրներն են՝

1) ագրոպարենային համակարգի բնատնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը, մրցունակ ագրոպարենային համակարգի կայացումը և համընթաց զարգացումը,

2) սննդամթերքի ինքնաբավության անհրաժեշտ մակարդակի ապահովումը,

3) սննդամթերքի անվտանգության և որակի ապահովման համակարգի արդիականացումը,

4) սննդամթերքի տնտեսական և ֆիզիկական մատչելիության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունավետության մակարդակի բարձրացումը,

5) բնակչությանը լիարժեք սննդով ապահովելը,

6) տարածքային համաչափ զարգացման միջոցով պարենային ռեսուրսների արդյունավետության բարձրացումը,

7) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության պայմաններում պարենային ճգնաժամերի կանխարգելումն ու կանխումը,
8) պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից բնական ռեսուրսների հավասարակշռված օգտագործումը և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների կանխարգելումը,

9) բնակչության սոցիալական ապահովվածության և սոցիալապես խոցելի խմբերի հուսալի պաշտպանվածության ապահովումը,

10) հայեցակարգի դրույթներից բխող ծրագրերի համալիր իրագործման ապահովումը:
 

 

Պարենային անվտանգության ապահովման ուղղություններն են՝

 1) ագրոպարենային համակարգի զարգացումը,

2) սննդամթերքի ինքնաբավության (անկախության) ապահովումը,

3) սննդամթերքի անվտանգության և որակի ապահովումը,

4) սննդամթերքի տնտեսական և ֆիզիկական մատչելիության ապահովումը,

5) բնակչությանը լիարժեք սննդով ապահովումը,

6) տարածքային համաչափ զարգացման միջոցով պարենային ռեսուրսների արդյունավետության կառավարումը,

7) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության պայմաններում պարենային անվտանգության ապահովումը,

8) պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից բնական պաշարների հավասարակշռված օգտագործումը և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների կանխարգելումը:

 

Յուրաքանչյուր երկրի պարենային անվտանգությունը համարվում է ապահովված, եթե առկա է տնտեսության այնպիսի մակարդակ, որն երաշխավորում է բնակչության համար առողջապահական նորմերին համապատասխանող սննդամթերքի ֆիզիկական ու տնտեսական մատչելիությունը:

 

Սննդամթերքի ֆիզիկական մատչելիությունը բնակչության գնողունակ պահանջարկը բավարարող ծավալներով սննդամթերքի առաջարկի ապահովումն է:

 

 Սննդամթերքի տնտեսական մատչելիությունը բնակչության գնողունակ պահանջարկի մակարդակ է, որն ապահովում է բնակչության կողմից սննդամթերքի ձեռքբերման հնարավորություն ֆիզիոլոգիական նորմերին համապատասխան:

 

Երկրի պարենային անվտանգության բնորոշման համար առավել կարևոր ցուցանիշ է պարենամթերքի ինքնաբավության մակարդակը:

 

Հանրապետության ազգային պարենային հաշվեկշռի տվյալների վերլուծությունը վկայում է, որ, էներգետիկ արժեքով հաշվարկված, կարևորագույն սննդամթերքների ինքնաբավության մակարդակը կազմում է շուրջ 60 %:

 

Հանրապետությունում ինքնաբավության բարձր մակարդակ է ապահովվում` կարտոֆիլի, բանջարաբոստանային մշակաբույսերի, պտղի, խաղողի, մանր եղջերավորների մսի, ձվի ուղղությամբ, միջին մակարդակից բարձր ինքնաբավության մակարդակ գոյություն ունի խոշոր եղջերավորների մսի և կաթի ու կաթնամթերքի համար, իսկ ցորենի, հատիկաընդեղեն մշակաբույսերի, թռչնի և խոզի մսի ինքնաբավության մակարդակը  շարունակում է մնալ ցածր:

 

2011-2015 թվականերին ոլորտում նկատելի են դրական տեղաշարժեր, իսկ 2016 թվականին բուսաբուծությունում, անբարենպաստ բնակլիմայական պայմանների հետևանքով գրանցվել է արտադրության ծավալների կրճատում, որը հատկապես ընդգծված է եղել պտղի և խաղողի համար:

 

 ՀՀ ազգային պարենային հաշվեկշռի 2013-2015 թվականների տվյալներով առաջնահերթ անհրաժեշտ պարենամթերքների ինքնաբավության մակարդակը հետևյալն է.

 

policyjpg

Երկրից ընդհանուր արտահանման մեջ գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը 2016 թվականին կազմել է 29.4 %: 2017 թվականի առաջին եռամսյակի տվյալներով ընդհանուր արտահանման մեջ գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը կազմել է 28.0 %: 2016 թվականին արտահանվել է 523.5 մլն ԱՄՆ դոլարի գյուղատնտեսական ծագման արտադրատեսակներ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 27.8 %-ով, իսկ 2017 թվականի առաջին եռամսյակում` 122.2 մլն ԱՄՆ դոլարի, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 16.2 %-ով:

 

2016 թվականին հանրապետությունից արտահանվել է 104897.5 տոննա պտուղբանջարեղեն, խաղող և կարտոֆիլ, այդ թվում` 25796.5 տոննա պտուղ, որից՝ 12222.0 տոննա ծիրան, բալ, կեռաս, դեղձ, նեկտարին, սալոր, 4833.6 տոննա խնձոր, տանձ, սերկևիլ, 32700.1 տոննա խաղող, 45020.2 տոննա բանջարեղեն և 1380.6 տոննա կարտոֆիլ:  

 

2016 թվականի թարմ պտուղբանջարեղենի արտահանման ծավալները 2015 թվականի արտահանման մակարդակը գերազանցում է շուրջ 46.4 հազար տոննայով կամ 79.3 տոկոսով:   

 

2016 թվականին պտուղբանջարեղեն և խաղող վերամշակող  ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 171,1 հազար տոննա պտուղբանջարեղեն և խաղո1, այդ թվում` 40.3 հազար տոննա բանջարեղեն, որից՝ 26.6 հազար տոննա լոլիկ, 20.9 հազար տոննա պտուղ և 109.8 հազար տոննա խաղող:

 

 

Տպել