Գործառույթներ

Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրագործման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

 

  • ագրոպարենային ոլորտում ձեռնարկատիրական գործունեությանը նպաստող ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ,
  • Հայաստանի Հանրապետության ագրարային ու պարենային ապահովության ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ,
  • գյուղատնտեսության բնագավառում միջպետական համագործակցության ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ,
  • ոլորտում համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերի հաստատում և հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում,
  • անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում զարգացման, ինչպես նաև անտառային պաշարների արդյունավետ օգտագործման ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ,
  • անտառային հողերում հրդեհային անվտանգության, ինչպես նաև վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ,
  • անտառների դասակարգում՝ըստ գործառնական նշանակության,
  • պետական անտառների անտառաշինական նախագծերի հաստատում,
  • գյուղատնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներին աջակցության ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ,
  • գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծությանն աջակցության, բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորող առարկաների կարանտին հիվանդությունների ու առավել վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ (բացառությամբ` տեսչական գործառույթների),
  • կենդանիների տոհմային գործի զարգացման, անասնաբուժության ու հակաանասնահամաճարակային միջոցառումների ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ (բացառությամբ` տեսչական գործառույթների),
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման ու մելիորացիայի (բարելավման) ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ,
  • ոլորտի չսեփականաշնորհված պետական գույքի մասնավորեցման նախապատրաստման գործընթացի իրականացում,
  • ոռոգման ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ,
  • Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով նախատեսված գետերի ջրերի վնասակար ներգործության կանխման և վերացման միջոցառումների մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ,
  • ոլորտում կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման մասնագիտական պահանջարկի ծրագրավորում, քաղաքականության ու ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ,
  • ոլորտում գիտատեխնիկական քաղաքականության և առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ,
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գնումների գործընթացի կազմակերպում,
  • գյուղատնտեսության բնագավառին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակման ու քննարկման գործընթացներին` սահմանված կարգով մասնակցություն,
  • բնագավառին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակում, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բնագավառը կարգավորող իրավական ակտերի մշակում և հաստատում,
  • իր ենթակայության կազմակերպություններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողություն, իսկ հիմնադրի որոշմամբ կամ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում` գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնության տրամադրում,
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետիրական ընկերություններում` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարում,
  • նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպում ու իրականացում: 

 

Տպել