Կենսագրություն

ggevorgyanԳեղամ Գևորգյան

 

 

 

Պաշտոնը ստանձնել է 15 հոկտեմբերի 2018թ.

 

 

 

 

 

 

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

 1987թ. հունիսի 29, ք. Երևան

 

Կրթություն

 

2010-2013 թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա
Ասպիրանտուրա, Իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության թեկնածու,

2011-2013թթ. – Երևանի պետական համալսարան և Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարան,Եվրոպագիտության ֆակուլտետ, մագիստրոսի աստիճան

2008 –2010թթ. – Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, մագիստրոսի աստիճան

2004 – 2008թթ. – Երևանի պետական համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ, բակալավրի աստիճան

 

Աշխատանքային գործունեություն

 

2018 թվականի հոկտեմբերի 15-ից` ՀՀ գյուղատնտեսության նախարար

2017-2018թթ. – ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, այնուհետև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն

02/2016-12/2016թթ. – Համաշխարհային Բանկ և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագիր,  ծրագրի ղեկավար

2012-2016թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկ, գլխավոր իրավաբան

2013-2016թթ. – ՀՀ Պետական կառավարման ակադեմիա, դասախոս

07/2014-08/2014թթ. – Վիադրինայի եվրոպական համալսարան-Գերմանիա, Ֆրանկֆուրտ (Օդեր), հետազոտող

2011-2012թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմ, իրավաբանական վարչության առաջատար մասնագետ 

2009թ.-2011թ. – ՀՀ կառավարության աշխատակազմ, իրավաբանական վարչության փորձագետ

2008-2009թթ. – «ԱՅ ԷՍ ՋԻ» ապահովագրական ընկերություն, իրավաբանական վարչության մասնագետ

 

Այլ տվյալներ

 

Շուրջ մեկ տասնյակ գիտական հրապարակումների հեղինակ է

 

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ որդի

 

 

Տպել