«Պետական աջակցություն հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման» ծրագիր

«Պետական աջակցություն հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման» ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման գործում աջակցելը, հողերի միակողմանի ազոտական պարարտացումից խուսափելը, հողերի արդյունավետ օգտագործման ու գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների աճի միջոցով գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը նպաստելն է։

 

Հայաստանի Հանրապետության մարզպետարանների հսկողությամբ Ծրագրով նախատեսված պարարտանյութը բաշխվում է գյուղացիական տնտեսություններին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, գյուղատնտեսական արտադրանք  արտադրելու նպատակով համատեղ գործունեության  պայմանագիր կնքած անձանց` ըստ փաստացի մշակվող հողատարածքի չափի, հետևյալ չափաքանակներով՝

 

1) ֆոսֆորական պարարտանյութ` մեկ հեկտարի համար մինչև 400 կիլոգրամ, առանց սահմանափակման,

2) կալիումական պարարտանյութ` մեկ հեկտարի համար մինչև 150 կիլոգրամ, առանց սահմանափակման.

 

Պարարտանյութերի վաճառքն իրականացվում է հետևյալ գներով`

1) մեկ կիլոգրամ ֆոսֆորական պարարտանյութը՝ 140 դրամ (50 կգ քաշով մեկ պարկը՝ 7000 դրամ),

2) մեկ կիլոգրամ կալիումական պարարտանյութը՝ 140 դրամ (50 կգ քաշով մեկ պարկը՝ 7000 դրամ):

 

Ծրագրի շրջանակում պարարտանյութեր ձեռք բերելու նպատակով հողօգտագործողները պետք է դիմեն համապատասխան համայնքապետարաններ:

 

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

 

Ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳՆ աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն` 011 52 37 93 հեռախոսահամարով:Բողոքների դեպքում խնդրում ենք զանգահարել նախարարության թեժ գիծ`  055 54-19-68 հեռախոսահամարով:

 

Տպել