«Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագիր

 «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագրի հիմնական նպատակն ագրոպարենային ոլորտի տնտեսավա­րողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության (լիզինգի) մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է, որը նախադրյալներ կստեղծի գյուղատնտեսական ծագման մթերքների և դրանց վերամշակված արտադրանքի արտադրության ծավալների ավելացման, միջազգային չափորոշիչներին համապատասխան որակական և անվտանգության պահանջների ապահովման, մրցունակության բարձրացման, արտահանման ծավալների ավելացման, ինչպես նաև ներկրվող արտադրանքը տեղական արտադրությամբ փոխարինելու համար:

 

Ծրագրի շրջանակներում լիզինգի պայմանագրով տնտեսավարողներին տրամադրվում են հետևյալ ոլորտներում օգտագործվող սարքավորումներ՝

 

անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն,

 

բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն,

 

սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ,

 

թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթա­վորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն,

 

սպանդանոցային տնտեսություն,

 

ագրովերամշակող արդյունաբերություն,

 

ագրոպարենային ոլորտի այլ գործունեություն:

 

Lիզինգը տրամադրվում է դրամով, մինչև 8 տարի ներառյալ մարման ժամկետով,  տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսային կետը սուբսիդավորում է, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս:  Lիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճար։

 

Նույն լիզինգառուն ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ, իսկ ծրագրի շրջա­նակներում ձեռք բերվող սարքավորումների արժեքը չպետք է գերազանցի 230.0 մլն դրամը։

  

 

Ծրագրից օգտվելու համար շահառուները կարող են դիմել ցանկում ընդգրկված ֆինանսական կառույցներին:

 

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ   այստեղ

 

Ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳՆ ագրովերամշակման զարգացման վարչություն` 011 23 01 80  հեռախոսահամարով: Բողոքների դեպքում խնդրում ենք զանգահարել նախարարության թեժ գիծ`  055 54-19-68 հեռախոսահամարով:

 

 

 

 

Տպել