«Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագիր

«Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում»  ծրագրի նպատակն է մատչելի նպատակային վարկերի տրամադրման միջոցով ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգետնկումների խթանմամբ հանրապետությունում պտղաբուծության զարգացումը, պտղի և հատապտղի արտադրության ծավալների ավելացումը, ներմուծման փոխարինումը և արտահանման ծավալների ավելացումը:

 

Ծրագրով նախատեսված է շուրջ 200 հեկտար ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում։ Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվելու են մինչև 7 տարի ժամկետով, տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր 1-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու և 0.5-ից 5 հեկտար հատապտղատու այգիների հիմնման նպատակով:

 

 Ինտենսիվ այգին ավանդական այգուց տարբերվում է միավոր տարածքի վրա բույսերի խտությամբ, կիրառվող նոր տեխնոլոգիաներով՝ էտի և ձևավորման նոր ձևերով, բույսերի սնուցումների տարբեր եղանակներով և այլն, որը այգու լրիվ բերքատվության մեջ  մտնելուց հետո ապահովում է միավոր տարածքից առավելագույն բերքի ստացումը: Ծրագրի շրջանակներում հիմնված ինտենսիվ այգին պետք է ապահովված լինի կաթիլային ոռոգման ու կարկտապաշտպան ցանցային համակարգերով:

 

 Ծրագրի մասնակից ֆինանսական կառույցների, կապալառու կազմակերպությունների ցանկ

 

 

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

 

Ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳՆ աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն` 011 52 37 93  հեռախոսահամարով, ինչպես նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներ: Բողոքների դեպքում խնդրում ենք զանգահարել նախարարության թեժ գիծ`  055 54-19-68 հեռախոսահամարով:

 

Տպել