Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» ծրագիր

«Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» ծրագրի նպատակն է հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի բերքի ինքնաբավության մակարդակի բարձրացումը, սպառման համար անհրաժեշտ ներկրման քանակի նվազեցումը, արտադրողների և վերամշակողների միջև պայմանագրային հարաբերությունների ձևավորումը, արտադրման, վերամշակման և սպառման արժեշղթայի զարգացումը, ցանքաշրջանառությունների կիրառմամբ այդ մշակաբույսերի  ցանքատարածությունների ու համախառն բերքի ծավալների և գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների եկամուտների, տարեկան մշակովի հողերի տարածքի ավելացումը, բարձր ծլունակությամբ սերմացուների օգտագործումը և այլն:

 

Ծրագրի շրջանակում գարնանացանի աշխատանքների իրականացման գործում հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու նպատակով սերմացուն հատկացվում է պետության կողմից ձեռք բերված արժեքից առավել ցածր գներով՝

 

գարնանացան ցորեն                

150 դրամ

հնդկացորեն         

500 դրամ

ոլոռ  

300 դրամ

սիսեռ

500 դրամ

գարնանացան գարի       

130 դրամ

եգիպտացորեն  

350 դրամ

առվույտ           

1500 դրամ

կորնգան

370 դրամ

 

Սերմացուն հատկացվում է 1-ից 3 հեկտար հողատարածք ունեցող տնտեսվարողներին, միայն նախապես վճարելու պայմանով` նախապատվությունը տալով գյուղատնտեսական կոոպերատիվներին, ոչ իրավաբանական կարգավիճակ ունեցող գյուղացիական միավորումներին (միավորման շրջանակը պետք է արտացոլված լինի պայմանագրային փոխհարաբերությամբ) փաստացի հողօգտագործման համաձայն, անաս­նապահությամբ զբաղվող և Հայաստանի Հանրապետության տավարաբուծության զար­գաց­ման ծրագրում ընդգրկված տնտեսավարողներին:

Ծրագրի շրջանակում  սերմացու ձեռք բերելու նպատակով հողօգտագործողները պետք է դիմեն համապատասխան համայնքապետարաններ: 

 

 Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ  այստեղ

Տպել