Հայաստանի Հանրապետություն

Պաշտոնական անվանումը`  
Հայաստանի Հանրապետություն (ՀՀ), կարճ` Հայաստան

 

Դրոշը`
Կարմիր, կապույտ, նարնջագույն (վերևից` ներքև) հորիզոնական հավասար շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ` լայնքի և երկայնքի 1:2 հարաբերակցությամբ

 

Զինանշանը՝
Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։

 

Օրհներգը՝
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թ. հուլիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920թթ./ օրհներգը: 2006թ. դեկտեմբերի 25-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքը: ՀՀ օրհներգը «Մեր հայրենիքն» է: Տեքստի հեղինակն է Միքայել Նալբանդյանը, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի:

 

Պետության ղեկավարը`
Նախագահ

 

Բարձրագույն օրենսդիր մարմինը`
Միապալատ Ազգային ժողով

 

Պետական լեզուն`
Հայերեն (պատկանում է հնդեվրոպական լեզվախմբին)

 

Մայրաքաղաքը`
Երևան (համայնքի կարգավիճակով)

 

Վարչական միավորը`
Մարզ (ընդհանուր քանակը` 10),Համայնքներ (ընդհանուր քանակը` 915) այդ թվում`
քաղաքային` 49, որում` ք.Երևանն իր 12 վարչական շրջաններով. գյուղական` 866

 

Ազգային արժույթը`
Դրամ (միջազգային նշանակումը AMD), շրջանառության մեջ է դրվել 1993թ. նոյեմբերից

 

Աշխարհագրական տեղեկություններ

 

Երկիրը գտնվում է Ասիայի արևմտյան մասում, Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան հատվածում` 
Կովկասի և Առաջավոր Ասիայի միջև (Կուր և Արաքս գետերի միջին հոսանքների միջգետային տարածք)

 

Տարածքը` 
29743 քառ. կմ (մոտ է Բելգիայի և Ալբանիայի տարածքներին) 

 

Միջին բարձրությունը ծովի մակերևույթից` 
1800 մ (երկրի տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1000-2500 մ բարձրության վրա)

 

Պետական սահման` 
Հյուսիսում` Վրաստանի հետ, 
Արևելքում ` Ադրբեջանի հետ,
Արևմուտքում և հարավ-
Արևմուտքում ` Թուրքիայի հետ,
Հարավում` Իրանի հետ 

 

Առավելագույն ձգվածությունը` 
Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք` 360 կմ 
Արևմուտքից արևելք` 200 կմ

 

Ցամաքի ամենացածր կետը`  
Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը` 375 մ 

 

Լեռներ, բարձրավանդակներ`
36.4 % (ՀՀ տարածքի)

 

Ամենաբարձր կետը`      
Արագած լեռան գագաթ` 4090 մ

 

Բարձր լեռնագագաթներ`   
Կապուտջուղ` 3906 մ
Աժդահակ` 3598 մ
Սպիտակասար` 3555 մ
Վարդենիս` 3522 մ

 

Ջրային պաշարներ`
տարեկան` 8.5 մլրդ.մ3, որից 6.54 մլրդ.մ3-ը` մակերեսային հոսք

 

Խոշոր գետեր (ՀՀ սահմաններում)` 
Արաքս` 158 կմ
Ախուրյան` 186 կմ
Որոտան` 111 կմ
Դեբեդ` 154 կմ
Հրազդան` 141 կմ
Աղստև` 81 կմ

 

Լճեր` 
Սևան (առ 31.12.2010թ.) մակերեսը 1270.8 կմ2, (Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակ, լճից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը), բարձրությունը ծովի մակերևույթից 1899.90 մ

Արփի` մակերեսը 22.0 կմ2, բարձրությունը ծովի մակերևույթից 2021 մ

Սև` մակերեսը 2.0 կմ2, բարձրությունը ծովի մակերևույթից 2666 մ

Ակնա` մակերեսը 0.80 կմ2, բարձրությունը ծովի մակերևույթից 3032 մ

 

Միջին ջերմաստիճանը` 
հունվարին -2.3 C
հունիսին +16.3 C

 

Տեղումների քանակը`
652.6 մմ 

 

Ժամանակը`
Ըստ Գրինվիչի միջին ժամանակին +4 ժամ

 

Կլիմա` Չոր, ցամաքային

 

Ժողովրդագրական տեղեկություններ

 

Բնակչությունը`
3 018 854 մարդ (ըստ մշտական բնակչության ցուցանիշի), 2 871 771 մարդ (ըստ առկա բնակչության ցուցանիշի)

 

Էթնիկ կազմը`
Հայեր (98%), եզդիներ, ռուսներ, ասորիներ, ուկրաինացիներ, քրդեր, հույներ, և այլ ազգությունների ներկայացուցիչներ (ըստ ՀՀ 2001թ. մարդահամարի արդյունքների)

 

Կրոնը`
Քրիստոնեություն (Հայ առաքելական եկեղեցի), որին դավանում է բնակչության մեծամասնությունը

 

Պատմական տեղեկություններ

 

1990թ. օգոստոսի 23-ին`
Ընդունվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը

 

1991թ. սեպտեմբերի 21-ին
Անցկացվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման հանրաքվե

 

1991թ. դեկտեմբերի 21-ին
Հայաստանը դարձել է ԱՊՀ անդամ

 

1992թ. մարտի 2-ին 
Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ

 

2001թ. հունվարի 25-ին
Հայաստանը դարձել է Եվրախորհրդի անդամ

 

2003թ. փետրվարի 5-ին
Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ

 

2012թ. հոկտեմբերի 13-ին

Հայաստանի Հանրապետությունը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ

 

2014թ. հոկտեմբերի 10-ին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագիրը

 

 

Աղբյուրը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայքէջ

 

 

Տպել