Հողերի օգտագործման և մելիորացիայի վարչություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կանոնադրությամբ սահմանված գործառույթներից հողերի օգտագործման և մելիորացիայի վարչությանն են վերապահված`

  • ՀՀ գյուղատնտեսական հողերի օգտագործման արդյունավետության բարձրացումն ու մելիորացիան (բարելավումը),
  • ոռոգման ծրագրերի, ինչպես նաև ՀՀ ջրային օրենսգրքով նախատեսված գետերի ջրերի վնասակար ներգործության կանխման և վերացման միջոցառումների մշակումը և դրանց իրականացման մոնիթորինգը:

Վարչությունը մշակում է գյուղատնտեսական հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ` նախապես ուսումնասիրելով ու բացահայտելով դրանց չօգտագործման պատճառները, ինչպես նաև մշակում ու ներկայացնում է առաջարկություններ` Արարատյան դաշտավայրի երկրորդային աղակալված և ալկալիացված հողերի աղազերծման, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ոռոգման արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

 

Վարչությունը ճշգրտում է ամենամյա առաջնահերթ իրականացման ենթակա հակահեղեղային միջոցառումներն ու մշակում դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերի տեխնիկական բնութագրերը: Ափապաշտպան աշխատանքների իրականացման ու դրանց ընդունման փուլերում վարչությունը համագործակցում է նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հետ, կարծիքներ է նախապատրաստում հողերի ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխությունների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման առաջադրանքների, հողային հարաբերությունների հետ առնչվող այլ փաստաթղթերի ու հարցերի վերաբերյալ, մասնակցում է միջգերատեսչական մի շարք հանձնաժողովների ու աշխատանքային խմբերի աշխատանքներին։

 

 

Վարչության պետ ` Արթուր Բաղդասարյան

Հեռ.` (+37411) 297 435

Էլ.փոստ՝ artur.baghdasaryan@minagro.am

 

 

Հողերի օգտագործման  բաժնի պետ`

Հեռ.` (+37411) 297 433

Էլ.փոստ ՝

 

 

Մելիորացիայի բաժնի պետ`  Դավիթ Մեջլումյան

Հեռ.` (+37411) 297 433

Էլ.փոստ՝ davit.mejlumyan@minagro.am

 

Հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության կանոնադրություն 

 

 

Տպել