Նախարարի տեղակալ

Նախարարի տեղակալի իրավասություններն են`

 

ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված ոլորտներում.

բ) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված ոլորտներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված ոլորտների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված ոլորտներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված ոլորտներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտներում տիրող իրավիճակի մասին.

թ) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի մասին.

ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

 

 

Նախարարի տեղակալ Ռ. Մակարյանը համակարգում է.

 

ա. նախարարության քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը նախարարության աշխատակազմի գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության, ագրովերամշակման զարգացման վարչության, գյուղատնտեսական կոոպերացիային աջակցության բաժնի, գիտական և գյուղատնտեսության աջակցության կենտրոնների համակարգման բաժնի միջոցով,

 

բ. նախարարության համակարգի «Ագրոսպասարկում», «Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն», «Արարատի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն», «Արագածոտնի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն», «Շիրակի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն», «Լոռու գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն», «Տավուշի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն», «Գեղարքունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն», «Վայոց Ձորի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն», «Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն», «Կոտայքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն»,  «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը:

 

 

Տպել