Նախարարության աշխատակազմի ղեկավար

ա) ապահովում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների  իրականացումը.

բ) մասնակցում է Աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության  պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքներին.

գ) ապահովում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում  փոփոխություններ կատարելու նախագծերի մշակման աշխատանքների իրականացումը.

դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ) եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է Աշխատակազմում  քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու, ինչպես նաև Օրենքի 122-րդ  հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում նշանակում չկատարելու մասին 

ե) Օրենքով սահմանված կարգով ապահովում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ  զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքների իրականացումը.

զ) ապահովում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի և քաղաքացիական ծառայողների ատեստավորման Նախարարության իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության բնագավառի հարցաշարերի և հարցատոմսերի մշակման աշխատանքների իրականացումը.

է) Աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքների մասին մրցութային հանձնաժողովի եզրակացությունը, իսկ այդ արդյունքների գրավոր բողոքի առկայության դեպքում նաև Խորհրդի համապատասխան որոշումն ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է տվյալ պաշտոնում.

է1) Աշխատակազմի քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, դիմում ներկայացրած, գործող հավաստագիր ունեցող և  տվյալ կրտսեր թափուր պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիներից մեկին առանց մրցույթի նշանակում է քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում.

է2) Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմած և չնշանակված քաղաքացիների ցանկը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Խորհուրդ.

ը) հաստատում է  Աշխատակազմի հերթական, ինչպես նաև արտահերթ  ատեստավորման ենթակա առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ցանկերը.

թ) իր պատճառաբանված որոշմամբ Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին ներկայացնում է արտահերթ ատեստավորման.

ժ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը

ժա) Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու արդյունքի դեպքում, ինչպես նաև ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի առկայության դեպքում Խորհրդի համապատասխան որոշման հիման վրա Օրենքով սահմանված ժամկետում ընդունում է քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում.

ժբ) Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Աշխատակազմի քաղաքացիական ծառայողնորին շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ.

ժգ) Օրենքով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատելու հետ միաժամանակ իր կողմից քաղաքացիական ծառայության դասային աստիճան շնորհած Աշխատակազմի քաղաքացիական ծառայողին իր որոշմամբ զրկում է տվյալ դասային աստիճանից.

ժդ) Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններում արտամրցութային կարգով կատարում է  նշանակումներ.

ժե) իրեն անմիջականորեն ենթակա և հաշվետու քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ տալիս է համապատասխան եզրակացություններ.

ժզ) Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատ¬րաստումն անցկացնելու համար քաղաքացիական ծառայության  օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է համապատասխան հայտեր, ինչպես նաև Աշխատակազմում իրականացնում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի համակարգման և  կազմակերպման քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ.

ժէ) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով գործուղում է Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև  առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` այդ ժամանակահատվածում իր հայեցողությամբ որոշելով նրանց վարձատրության պահպանման հարցը.

ժը)  քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իր հայեցողությամբ որոշում է Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից զբաղեցնելու հարցը, ինչպես նաև քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում կնքում է ժամկետային աշխատանքային պայմանագրեր.

ժթ) Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է Օրենքով նախատեսված խրախուսանքներ.

ի) Աշխատակազմի գլխավոր  պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է Օրենքով նախատեսված կարգապահական տուժեր.

իա) Աշխատակազմի գլխավոր  պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալու դեպքում, Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, որոշում է  թույլատրել տվյալ քաղաքացիական ծառայողին մինչև մեկ տարի ժամկետով շարունակել  զբաղեցնել  իր պաշտոնը.

իբ) իր լիազորությունների շրջանակներում նշանակում  և ազատում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողներ չհամարվող աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում  է խրախուսանքներ և կարգապահական տույժեր.

իգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է Աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

իդ) ապահովում է Նախարարության բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծման և դրանք սահմանված ժամկետում Նախարարին ներկայացնելու աշխատանքների իրականացումը.

իե) ապահովում է Նախարարության միջնաժամկետ ծախսային ծրագրերը սահմանված կարգով իրականացնելու աշխատանքները.

իզ) ապահովում է Աշխատակազմի բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

իէ) ապահովում է միջնաժամկետ ծախսային ծրագրերով, աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով, հակակոռուպցիոն ռազմավարությամբ, ռազմավարական այլ ծրագրերով աշխատակազմի գործունեության, ձեռքբերված արդյունքների և կատարված ծախսերի վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետներում հաշվետվությունների  ներկայացումը.

  իը) Նախարարի հաստատմանն է ներկայացնում Աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է Աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, Նախարարի հաստատմանն է ներկայացնում Աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է  ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

իթ) օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար.

իժ) կազմակերպում է Նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացման աշխատանքները.

լ) Նախարարին է զեկուցում ամենօրյա փոստը և թղթակցությունները.

լա) Նախարարի ստորագրությանն է ներկայացնում նրա հրամանները.

լբ) Նախարարությունում կազմակերպում է գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

լգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

լղ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Աշխատակազմի ղեկավարն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

 

նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը համակարգում է.

 

ա. նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության, քարտուղարության, անձնակազմի կառավարման բաժնի, տնտեսական բաժնի, առաջին բաժնի և զորահավաքային բաժնի աշխատանքները,

 

 բ. իրականացնում է «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, որոշմամբ և այլ իրավական ակտերով նախարարության աշխատակազմի ղեկավարին վերապահված լիազորություններ:

 

 

Տպել