Ներքին աուդիտի բաժին

Բաժինը իրականացնում է հետևյալ գործառույթները.

 

1). Աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից օգտագործվող կամ տրամադրվող ֆինանսատնտեսագիտական բնույթի տեղեկատվության արժանահավատության ու ճշտության գնահատումը,

2). աուդիտի ենթարկվող օբյեկտների հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ տեղ գտած անհամապատասախանությունների բացահայտումը,

3). իրականացնում է Նախարարության և համակարգի կազմակերպությունների կողմից ծախսերի տնտեսման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և տնտեսման հնարավորությունների օգտագործման գնահատումը,

4). իրականացնում է նախարարության և համակարգի կազմակերպությունների եկամուտների (բյուջետային և արտաբյուջետային) և ծախսերի հաշվառման ու սկզբնական գրանցումների ճշտության գնահատումը, առկա անհամապատասխանությունների բացահայտումը, 

5). իրականացնում է նախարարության և համակարգի կազմակերպությունների կողմից իրականացվող գործառույթների` օրենսդրության պահանջներին համապատասխանության գնահատումը,

6). սահմանված կարգով աուդիտի անցկացման ծրագրերի ներկայացումը,

7). սահմանված կարգով աուդիտի վերաբերյալ եռամսյակային (տարեկան) հաշվետվությունների ներկայացնումը,

8). նախարարության աշխատակազմում և բյուջեի հաշվին ֆինանսավորվող կազմակերպություններում աուդիտի կազմակերպումն և անցկացումը,

9). նախարարության և համակարգի կազմակերպությունների ներքին հսկողության համակարգի գնահատումը,

10). ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստումը,

11). նախարարի հանձնարարականներով բաժինը իրականացնում է իրեն վերապահված այլ գործառույթներ:

 

 

Բաժնի պետ ` Արտյոմ Ավալյան

Հեռ.` (+37410) 520 258   

Էլ.փոստ՝ artyom.avalyan@minagro.am

 

 Ներքին աուդիտի բաժնի կանոնադրություն

 

 

 

Տպել