«Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ

«Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ – ի  գործառույթները և մատուցվող ծառայություններն են.

 

1.Վարելահողերի և բազմամյա տն­կարկ­ների ագրոքիմիական դաշտա­յին հետազոտությունների իրակա­նա­ցում,

2. Հողանմուշների լաբորատոր  փոր­­­­­­ձա­­­­քննությունների իրականա­ցում,

3. Ագրոքիմիական քարտեզների կազմում և հանձնում համայնք­ներին, պարարտանյութերի պահան­ջար­կի հաշվարկում,

 4.Մշակաբույսերի պարարտացման գիտականորեն հիմնավորված ե­­րաշ­­­­­խա­­վորագրերի կազմում և հանձնում համայնքներին, դրանց  ճիշտ կիրառման վերաբերյալ  մաս­նագիական օգնության իրականացում,

5. Հանրապետությունում օգտագործվող պարարտանյութերի որակի ստուգում:

 

Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված մշակովի հողերից (վարելահող, բազմամյա տնկարկ),  տնամերձ  և փակ գրունտի հողերից վերցված նմուշներում կատարվում են լաբորատոր փորձաքննություններ, որոնցում որոշվում է ազոտի, ֆոսֆորի և կալիումի բաղադրությունը, անհրաժեշտության դեպքում նաև հողի ռեակցիան (pH), մեխանիկական կազմը, հումուսի,  օրգանական նյութի, կալցիումի ու մագնեզիումի քանակությունները:

 

Կատարվում է պարարտանյութերի լաբորատոր փորձաքննություն, որոնցում որոշվում է նրանց որակի համապատասխանության հավաստումը ՀՀ կառավարության կողմից հաստատված տեխնիկական կանոնակարգին,  անհրաժեշտության դեպքում միայն որոշվում է ներկայացված նմուշներում առկա սննդատարրերի չափաքանակները:

 

Կատարվում է նաև ոռոգման ջրի լաբորատոր փորձաքննություն:

 

 

 

Տնօրենի ժ/պ ` Արմեն Թովմասյան

Հեռ.` (+37410) 772 906

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Ծովակալ Իսակովի 22ա

Էլ.փոստ՝ 

 

«Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ի կանոնադրություն

 

 

Տպել