Փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցության տրամադրում

ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն  որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու  և փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին»  N 1042-Ն որոշման համաձայն ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին՝ որպես պետական աջակցություն անհատույց տրամադրվում է 60000 դրամ՝ աշնանացան հացահատիկային մշակաբույսերի փաստացի ցանված յուրաքանչյուր հեկտարի հաշվով։

 

Յուրաքանչյուր հողօգտագործողի պետական աջակցությունը տրամադրվում է սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա, առավելագույնը 7 հեկտար հողատարածքի վրա կատարված փաստացի աշնանացանի համար։ Պետական աջակցության օբյեկտ չեն համարվում տնամերձ հողատարածքները:

 

Ծրագրից օգտվելու համար շահառուները պետք է դիմեն համապատասխան համայնքապետարաններ։ Պետական աջակցության տրամադրման կարգի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳՆ բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն՝ 011 523793 հեռախոսահամարով, բողոքների դեպքում խնդրում ենք զանգահարել նախարարության թեժ գիծ`  055 54-19-68: :հեռախոսահամարով

Տպել