Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն

Վարչության նպատակներն ու խնդիրներն են՝

 

ա) գյուղատնտեսության ֆինանսաբյուջետային ոլորտում նախարարության քաղաքականության մշակումը և իրականացումը,
բ) գյուղատնտեսության զարգացմանն ուղղված նախարարության միջնաժամկետ ծախսերի ծրագրերի կազմման ապահովումը,
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը մասնակցելը և հատկացված բյուջետային միջոցների նպատակային օգտագործումն ապահովելը՝ գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

 

Վարչությունն իր նպատակների և խնդիրների լուծման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները.

 

ա) ապահովում է նախարարության ֆինանսական հոսքերի կառավարումը և ներքին հսկողության իրականացումը,

բ) ձեռնարկում է օրենսդրությամբ սահմանված միջոցներ

       - նախարարության ֆինանսական պարտավորությունների և հիմնական միջոցների կառավարման համար,
       - բյուջետային դասակարգմանը համապատասխան՝ բյուջեով նախատեսված միջոցների բաշխումն ապահովելու համար,
գ )ապահովում է ֆինանսական հաշվետվությունների կազմումը և օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելը, այդ թվում՝ հաշվետու ժամանակահատվածի փաստացի եկամուտների, ծախսերի և կանխատեսումների մասին,
դ) ապահովում է հարկային, վարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության կատարելագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

 

 

Վարչության պետ ` Կարեն Ավետիսյան

Հեռ.` (+37411) 523 685

Էլ.փոստ՝ karen.avetisyan@minagro.am

 

 

Ֆինանսաբյուջետային բաժնի պետ` Արթուր Ապերյան

Հեռ.` (+37411) 542  119

Էլ.փոստ`artur.aperyan@minagro.am

 

 

Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսագիտական վերլուծությունների  

բաժնի պետ` Սուսաննա Սահադյան

Հեռ.` (+37411) 540 457

Էլ.փոստ՝ susanna.sahadyan@minagro.am

 

 Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն

 

 

Տպել