Արմեն Հարությունյան

Chosen_03 ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

 

Պաշտոնը ստանձնել է 30 հոկտեմբեր 2013թ.

 

 

 

 

 

Տարեթիվամսաթիվծննդավայր

1981թ., 9 սեպտեմբերի,  ք. Երևան

 

Կրթություն

2000-2002թթ. –  ՀՀ ագրարային համալսարան և Տեխասի Էյ ընդ Էմ համալսարան, Ագրոբիզնեսի ուսումնական կենտրոն, ագրոբիզնեսի կառավարում,

2006-2009թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա, հանրային կառավարում`մագիստրոսի աստիճան, 

2010-2011թթ. – Բրիստոլի համալսարան, միջազգային տնտեսական զարգացում` մագիստրոսի աստիճան: 

 

 

Աշխատանքային գործունեություն

2004թ. – ԱՄՆ Գյուղդեպարտամենտ, Մարկետինգի աջակցության ծրագիր, բիզնես ծրագրերի մշակման փորձագետ

2005թ. – ԱՄՆ Գյուղդեպարտամենտ, Վրաստանի գյուղատնտեսության զարգացման ծրագիր, Ջավախքի մասնաճյուղի համակարգող

2005-2010թթ. – Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամ(CARD), տնտեսագետ-մարկետինգի մասնագետ,

2011-2012թթ. – Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամ(CARD), ծրագրերի գնահատման և մշտադիտարկման փորձագետ,

2012թ. – Հայկական բերքի առաջմղման կենտրոն` մարկետինգի և միջազգային կապերի բաժնի պետ,

2012-2013թթ. – Կրթության և հետազոտությունների միջազգային կենտրոն` փորձագետ,

2012-2013թթ.` ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդական,

2013թ.-ից` Ագրոբիզնեսի ուսումնական կենտրոն` դասախոս,

2016թ.-ից` Հայաստանի ամերիկյան համալսարան` դասախոս,

2018թ.-ից` Հայաստանի պետական բժշկական համալսարան` դասախոս,

2013թ.-ից` ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ:

 

Վերապատրաստում

2016 թ.   – Հարվարդի Քենեդու կառավարման դպրոց, տնտեսական զարգացման նորագույն մոտեցումներ:

2009 թ.  -  Լոնդոնի հանրային կառավարման դպրոց, Հասարակության հետ կապեր և կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն:

2007 թ.  -  Կալիֆորնիայի Դեյվիս համալսարան, գինու մարկետինգ: 

 

Այլ տվյալներ

2002-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերի տանկային զորքերում, ավագ սերժանտ: 

Պարգևատրվել է ՀՀ վարչապետի ֆուտբոլի գավաթի լավագույն պաշտպանի հուշանվերով:

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից պարգևատրվել է արդյունավետ համագործակցության հուշամեդալով:

 

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ:

 

Կոնտակտային տվյալներ

Հեռ.` (+37411) 580 256

Էլ.փոստ՝ armen.harutyunyan@minagro.am

 

 

Տպել