ՀՀ գյուղատնտեսության նախարարը Թիմ Գրոսսերին պարգևատրել է ոսկե մեդալով

2015-07-24

555Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հուլիսի 23-ին հյուրընկալվել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի Պարենի և գյուղատնտեսության ազգային ինստիտուտի (USDA/NIFA) ծրագրի ղեկավար Թիմ Գրոսսերին:

 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել մեր երկրում USDA-ի օժանդակությամբ իրականացվող համատեղ ծրագրերի և դրանց ուղղությունների ընդլայնման և հետագա համագործակցության հեռանկարների շուրջ:

 

 Նախարարը կարևորել է երկկողմ համագործակցության զարգացման և Հայաստանում մի շարք ծրագրերի իրականացման գործում Թիմ Գրոսսերի անձնական ներդրումն ու ջանքերը` իր երախտագիտությունը հայտնելով կատարված աշխատանքի համար:

 

«Հայաստանի անկախացումից ի վեր՝ շուրջ 13 տարի, Դուք համակարգել եք USDA-ի ծրագրերը, և Ձեր օժանդակությամբ մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում ստեղծվել են կարևոր կառույցներ, գործուն աջակցություն է ցուցաբերվել պետական և մասնավոր հատվածին»,- իր խոսքում նշել է նախարար Կարապետյանը:

 

Հանդիպման ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած բեղմնավոր և բացառիկ ներդրման համար նախարարը Թիմ Գրոսսերին պարգևատրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել