ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

2016-06-28

no_pic5ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հունիսի 29-ից մարզերի անտառային տարածքներում իրականացվելու են անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ:

 

Թունավորումից խուսափելու նպատակով պայքարի միջոցառումների ավարտից հետո` 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը, ինչպես նաև նշված ժամանակահատվածում անհարժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել այդ տարածքներից:

 

Ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումները կիրականացվեն հետևյալ ժամանակացույցով`

 

ՀՀ Սյունիքի մարզի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղ (Գորիս)՝ 29.06.2016թ. – 01.07.2016թ.:

 

ՀՀ Սյունիքի մարզի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղ ՝ 01.07.2016թ.- 02.07.2016թ.:

 

ՀՀ Վայոց Ձորի մարզի «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 02.07.2016թ. – 03.07.2016թ.:

 

ՀՀ Արագածոտնի մարզի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 04.07.2016թ. – 06.07.2016թ.:

 

ՀՀ Կոտայքի մարզի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 06.07.2016թ. – 07. 07. 2016 թ.:

 

ՀՀ Տավուշի մարզի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 07.07.2016թ. – 08.07.2016թ.:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել