Ի գիտություն լրատվամիջոցների

2017-03-24

logo-MAՄարտի 25-ին` ժամը 11:00-ին, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ում (հասցե` Ն. Զարյան փողոց, 74 շենք, 277 շին.) կկազմակերպվի դասընթաց  Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների և ՓՄՁ  ԶԱԿ մարզային մասնաճյուղերի աշխատակիցների համար:

 

Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ -ի գործադիր տնօրեն  Արթուր Բադալյանը:

 

Դասընթացի թեման՝ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի մասին ֆերմերներին իրազեկելու, ծրագրին դիմելու պայմանների վերաբերյալ:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին
 

Տպել