Ի գիտություն լրատվամիջոցների

2017-08-10

gevorgyanՍ.թ. օգոստոսի 11-ին` ժամը 11:00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը:

 

Մասնավորապես, անդրադարձ կկատարվի գյուղատնտեսության ոլորտում խորհրդատվական համակարգի զարգացմանը, Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի (CARMAC) ընթացքին, ինչպես նաև օրգանական պարարտանյութի խթանմանն առնչվող հարցերին:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել