ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

2018-04-04

logo-MAՀամաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  հիդրոմետ ծառայության տվյալների՝ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի, Արմավիրի և Տավուշի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2-ից -3 աստիճան ցուրտ։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տնտեսավարողներին հորդորում է.

 

փակել ջերմոցները,
 

այգու եզրերին քամու ուղղությամբ պատրաստել կրակ վառելու օջախներ՝ այգիների ծխեցման նպատակով: Անհրաժեշտության դեպքում այգիներում շարունակել կայուն ծխածածկույթի ստեղծումը.
 

անհրաժեշտության դեպքում իրականացնել ջերմատների և ջերմոցների լրացուցիչ ջեռուցում.
 

 սածիլված դաշտերում հնարավորության դեպքում կատարել ոռոգում.
 

տնամերձերում՝ սածիլները և կարտոֆիլի ծլած բույսերը հնարավորության դեպքում ծածկել։

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել