Ռոբերտ Մակարյանը պարգևատրվել է «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով

2018-08-17

  RobertMakaryan ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար  Ռոբերտ Մակարյանը  ՀՀ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, բարեխիղճ և բեղմնավոր աշխատանքի համար այսօր նախարար Արթուր Խաչատրյանի հրամանով պարգևատրվել է  Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով։

 

Նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Մակարյանին համատեղ աշխատանքի համար՝ միաժամանակ շնորհավորելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտորի պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա շնորհիվ գյուղատնտեսության  ոլորտը կհամալրվի բարձրակարգ մասնագետներով, որոնք առաջադեմ, նորարար գյուղատնտեսության առաջամարտիկները կդառնան։

 

Ռոբերտ Մակարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին և ողջ աշխատակազմին արդյունավետ աշխատանքի համար։

 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության և համակարգի բոլոր աշխատողներին՝ ղեկավար անձնակազմից մինչև կրտսեր մասնագետներ, որովհետև այն ամենը, ինչին կարողանում ենք հասնել այս բարդ ոլորտում,  թիմային աշխատանքի արդյունք է»,- մասնավորապես նշել է Մակարյանը՝ վստահություն հայտնելով, որ նախարար Խաչատրյանի առաջնորդությամբ ոլորտում կարձանագրվեն առաջընթաց քայլեր և նոր ձեռքբերումներ։

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել