ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այցելել է Վրաստան

2018-09-24

1ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը և փոխնախարար Արտակ Քամալյանը սեպտեմբերի 18-19–ն աշխատանքային այցով գտնվում էին Վրաստանում։

 

Այցի  առաջին օրը նախարար Արթուր Խաչատրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ,  այնուհետև հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Գիորգի Խանիշվիլին, Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ։

 

Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Լևան Դավիթաշվիլին  ներկայացրել է Վրաստանում   գյուղատնտեսության ոլորտի զարգացման պետական օժանդակության ծրագրերը:

 

«Սա իմ առաջին այցն է Վրաստանի Հանրապետություն` որպես նախարար և պետք է նշեմ, որ ագրարային ոլորտում զգալի առաջընթաց կա: Մեծ հետաքրքրությամբ եմ ծանոթացել նորություններին և հույս ունեմ, որ մեր արդյունավետ համագործակցությանը կլինի շարունակական»,- ասել է Արթուր Խաչատրյանը Palitra News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

 

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունն այցելել է նաև Ջիկարայի բազմամյա մշակաբույսերի ուսումնահետազոտական բազա, ինչպես նաև Ծիլկանիում գտնվող  Իվանե Սարիշվիլու անվան  Վերլուծական հետազոտությունների (ԴՆԹ) լաբորատորիա, հետևել խաղողի բերքահավաքին, ծանոթացել վրացական խաղողի սորտերին՝ համտեսելով անուշաբույր վրացական գինի։

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

https://www.youtube.com/watch?v=VtZto9BuaYk

https://palitranews.ge/video/somkhetis-soflis-meurneobis-ministri-sakartvelos-pirveli-ofitsialuri-vizitit-etsvia

 

 

 

 

 

Տպել