Գեղամ Գևորգյանը կմասնակցի «Հայաստանի գյուղատնտեսական ապագան» մեծ կոնֆերանս 3-ը 1-ում» միջոցառմանը

2019-03-29

G.GevorgyanՍույն թվականի մարտի 30-ին՝ ժամը 17:00-ից մինչև 21:00-ն «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կկայանա «Հայաստանի գյուղատնտեսական ապագան» մեծ կոնֆերանս 3-ը 1-ում» միջոցառումը, որին «Ագրոբարեփոխումներ. 2019 թվականի ծրագրեր» թեմայով ելույթով հանդես կգա ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը:

 

Կոնֆերանսի ընթացքում Հայաստանում պրակտիկ գյուղատնտեսությամբ զբաղվող լավագույն գործարարներն ու մասնագետները կկիսվեն գյուղատնտեսական բիզնես կառուցելու իրենց փորձով:

 

Միջոցառման շրջանակներում կկազմակերպվեն նաև աշխատանքի տոնավաճառ և ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանում հաջողության հասած մի շարք ընկերություններ։

 

Առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 055269289 (Չոր Մարքեթինգ) կամ 077269289 (Լիլիթ Թադևոսյան) հեռախոսահամարներով։

 

Միջոցառման մանրամասներին կարող եք տեղեկանալ նաև  https://www.facebook.com/events/2222942814693095/ հղումով:

 

Մուտքն ազատ է:
 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տպել