Գեղամ Գևորգյանը մասնակցել է համապետական շաբաթօրյակին և ծառատունկին

2019-03-25

1Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն այսօր նախարարության աշխատակազմի հետ մասնակցել է համապետական շաբաթօրյակին և ծառատունկին:

 

Բարեկարգման աշխատանքներին մասնակցում էին նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և ենթակա կառույցների ներկայացուցիչները:

 

Նախարարության և համակարգի կազմակերպությունների աշխատակիցներն այս տարի սանիտարական մաքրման, աղբահավաքման և կանաչապատման աշխատանքներ են իրականացրել Կոմիտասի անվան պանթեոնում։

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

 

Տպել