Ի գիտություն լրատվամիջոցների

2019-05-16

G.PetrosyanՄայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանի մամուլի ասուլիսը:

 

Կներկայացվեն բուսաբուծության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը (ինտենսիվ այգիների հիմնում, ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրում, տեղական սերմնաբուծության զարգացում):

 

Կտրվեն խորհուրդներ բնակլիմայական գործոններով պայմանավորված գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ արդյունավետ պայքարի միջոցների վերաբերյալ: Անդրադարձ կկատարվի նաև  Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագրին:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Տպել