ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» ՓԲԸ

«Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության 1997 թվականի մարտի 19-ին թիվ 127 որոշման համաձայն, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայագրոսպասարկում հոլդինգ» լիազորագրային կառավարման պետական ձեռնարկության վերակազմավորման ճանապարհով:

 

Ընկերությունը հանդիսանում է «Հայագրոսպասարկում հոլդինգ» պետական ձեռնարկության (վկայական 01Ա.033.028, գրանցման համար 278140.01962, գրանցման օրը 02.04.97թ.) իրավահաջորդը:

 

Ընկերության կողմից թողարկված բոլոր բաժնետոմսերը սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:

 

Ընկերության ֆիրմային անվանումն է՝

 

«Ագրոսպասարկում» փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)

         

Ընկերության ստեղծման նպատակը գյուղատնտեսական արտադրատեխնիկական սպասարկման կորդինացումը և համակարգումն է:

 

Իր առջև դրված նպատակներն իրականացնելու համար ընկերությունը զբաղվում է տնտեսական գործունեության հետևյալ հիմնական տեսակներով.

 

- Առևտրամիջնորդային ծառայություն
– Գովազդ և տեղեկատվություն
– Վառելանյութի առևտուր
– Գյուղատնտեսական արտադրական նշանակության և այլ արտադրական միջոցների առևտուր
– Պարարտանյութերի և բուժանյութերի առևտուր
– Գյուղմթերքների առևտուր
– Մարկետինգ

 

 Հիմնադրի համաձայնությամբ ընկերությունը կարող է իրականացնել օրենքով և այլ իրավական ակտերով չարգելված ցանկացած տնտեսական գործունեություն: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 90.568.466 դրամ, որը կազմում է 63.202 հատ սովորական անվանական բաժնետոմս: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 1.433 դրամ:

 

 

Տնօրեն`

Հեռ.` (+37410) 57-17-80

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 65ա 

Էլ.փոստ՝ agroservice2012@mail.ru

 

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» ՓԲԸ-ի կանոնադրություն

 

 

Տպել