Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը  հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է տնտեսական, սոցիալական, գիտական, կրթական և այլ հանրօգուտ նպատակներ:

 

Հիմնադրամի նպատակներն են՝

 

1) խաղողագործության զարգացումը՝ որպես գինու արտադրության որակի գրավական.

2) գինու արտադրության որակի բարելավումը.

3) երկրի գինեգործության վարկանիշի և մրցունակության բարձրացումը.

4) հայկական գինու մշակույթի զարգացումը.

5) «Հայկական գինիներ» ապրանքանիշի ձևավորումը և առաջմղումը.

6) գինու արտահանման խթանումը.

7) Հայաստանում գինու սպառման մշակույթի ձևավորման խթանումը:

 


Գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյան

Հեռ.` (+37460) 65 5885

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մամիկոնյանց 39ա

Էլ.փոստ՝ info@vwfa.am

 

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կանոնադրությունը

Տպել