Անտառային տնտեսության բաժին

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անտառային տնտեսության բաժինը նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N1516-Ն որոշմամբ:

 

Բաժինն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

  

Բաժնի նպատակն է.

 

 - բնական միջավայրին համապատասխան անտառների կայուն կառավարումը և անտառային տարածքների հետևողական ընդլայնումը:

 

Բաժնի խնդիրներն են.

 

  •  Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը
  • Անտառային տնտեսության վարման միջոցառումների կատարման և անտառօգտագործման նկատմամբ հսկողության սահմանումը:

 

 

Բաժինն իր նպատակի և խնդիրների իրականացման համար իրականացնում է հետևյալ գործառույթները`

 

  1. անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում պետական ծրագրերի մշակում և իրականացման ապահովում,
  2. անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում կատարվող աշխատանքների համակարգում,
  3. իր իրավասությունների սահմաններում ոլորտին առնչվող իրավական համապատասխան ակտերի մշակում և հաստատման ներկայացում,
  4. անտառային տնտեսության վարման հետ կապված հաշվետվությունների ուսումնասիրում,
  5. անտառները և անտառային հողերը օգտագործման տրամադրելու նպատակով ներկայացված անտառօգտագործման ծրագրերի ուսումնասիրում,
  6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքներին մասնակցություն և հատկացված բյուջետային միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման ապահովում,
  7. անտառային տնտեսության վարման միջոցառումների կատարման և անտառօգտագործման ուսումնասիրություն,
  8. անտառների պետական մոնիթորինգի տվյալների ուսումնասիրությու,ն
  9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարարության հաստատմանը ներկայացված անտառաշինական նախագծերի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից՝ եզրակացության, իսկ «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից՝ կարծիքի ստացումը, ամփոփումը և նախագիծը հաստատելու կամ դրա հաստատումը մերժելու վերաբերյալ հիմնավորված դրական կամ բացասական եզրակացության ներկայացումը նախարարին,
  10. նախարարություն մուտք գործող Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Լանդշաֆտի եվրոպական կոնվեցիայից բխող Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում,
  11. ոլորտին առնչվող խնդիրների համատեքստում պետական, ոչ պետական, ինչպես նաև անտառների կայուն կառավարման բնագավառում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության իրականացում,
  12. ոլորտի գործունեության հետ առնչվող ՀՀ քաղաքացիներից ստացվող առաջարկությունների և հարցադրումների քննարկում և ընթացքի ապահովում:

 

 

Բաժնի պետ ` Արթուր Պետրոսյան

Հեռ.` (+37411) 561 290

Էլ.փոստ՝ artur.petrosyan@minagro.am

 

 Անտառային տնտեսության բաժնի կանոնադրություն

 

 

Տպել