Աշոտ Հարությունյան

1 ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

 

Պաշտոնը ստանձնել  է  06 դեկտեմբեր 2016թ.

 

 

 

 

 

                                                                       

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր             

1972 թ., 4 ապրիլ, գ. Սարատակ (Շիրակի մարզ)

 

Կրթություն

1990-1995թթ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ /գիտնական ագրոնոմ որակավորմամբ, գերազանցության դիպլոմ/, Երևան

 

Աշխատանքային գործունեություն

1989-1990թթ.-Շիրակի մարզի Սարատակի Ա. Միկոյանի անվան կոլտնտեսություն, բանվոր,

1995-1996թթ.- Ամերիկյան Հայկական համագումարի «Ծառատունկ» ծրագրի խորհրդատու-մասնագետ,

1996թ. (փետրվար-մայիս)- TACIS-ի ACBA ծրագրում, բանկային գործակալ,

1996թ. (մայիս-հուլիս)- «Գյուղացիական փոխօգնության բանկ», բանկային գործակալ,

1998 -1999թթ.-«Շիրակինվեստբանկ» ՍՊԸ, միջոցների կառավարման բաժնի ծրագրային վարկերի խմբի ավագ մասնագետ,

1999 -2002թթ.-ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյումրու Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ, դասախոս, /գյուղացիական տնտեսության կազմակերպում և կառավարում/,      

2001–2002թթ.- ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սելեկցիոն նվաճումների փորձարկման, պաշտպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն»-ի գլխավոր մասնագետ, այնուհետև տեխնիկական մշակաբույսերի բաժնի պետ,

2002թ. (ապրիլ-դեկտեմբեր)-«Մաքս գրուպ կոնցեռն», գյուղատնտեսական բաժնի գլխավոր գյուղատնտես, այնուհետև արտադրության կառավարման բլոկի գլխավոր գյուղատնտես,

1998-2003թթ.- Գյումրու «Պրոգրես» համալսարան, դասախոս /ֆինանսներ և վարկ, ձեռնարկությունների կազմակերպում և կառավարում/,

2003 -2007թթ.-ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության գյուղատնտեսության, ջրային տնտեսության և բնապահպանության ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ,

2007 -2014թթ.- «ՍարՀայ» ՍՊԸ տնօրեն,

2015 -2016թթ.  ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ,

2016 թվականի դեկտեմբերի 6-ից առ այսօր-ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

Այլ տվյալներ

Ծառայել է ՀՀ Զինված ուժերում, պահեստազորի սպա է: Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության I-ին դասի խորհրդականի դասային աստիճան: 2009 թվականից սկսած ՀՀ գյուղատնտեսության նախարարության խաղողագործության և գինեգործության գիտական կենտրոնի գիտնականների հետ համատեղ զբաղվել է խաղողի քիշմիշային նոր սորտի ստեղծման և կոլեկցիոն սորտերի պահպանման աշխատանքներով:

  

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

 

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր

 

Կոնտակտային տվյալներ

 Հեռ.` (+37411) 541 968

Էլ.փոստ՝ ashot.harutyunyan@minagro.am

 

Տպել