Ռոբերտ Մակարյան

 Chosen_06ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

 

Պաշտոնը ստանձնել է 07 ապրիլ 2011թ.

 

 

 

 

 

Տարեթիվամսաթիվծննդավայր

1982թ., 16 սեպտեմբերի, ք. Ապարան (Արագածոտնի մարզ) 

 

Կրթություն

1995-1999թթ. – ք. Ապարան, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային կից Ապարանի վարժարան,

1999-2003թթ. – ք. Երևան, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա` տնտեսագիտական ֆակուլտետ,

2003-2005թթ. – ք. Երևան, Հայաստանի պետական ագրարային համալսարան, «Սննդաարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում»` մագիստրատուրա

2005-2008թթ. – ք. Երևան, Հայաստանի պետական ագրարային համալսարան` ասպիրանտուրա:

 

 

Աշխատանքային գործունեություն

2003-2011թթ. – Հայաստանի պետական ագրարային համալսարան` ուսանողական խորհրդի նախագահ,

2004-2011թթ. – Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի Արագածոտնի մասնաճյուղ` տնօրեն,

2005-2008թթ. – Հայաստանի պետական ագրարային համալսարանի ագրոպարենային համակարգի էկոնոմիկայի ամբիոն` ասիստենտ,

2008 թվականից` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի կազմակերպման ամբիոն` դասախոս,

2011 թվականից – առ այսօր` ՀՀ գյուղատնտեսության  նախարարի  տեղակալ:

 

Այլ տվյալներ

Զինապարտ է, պահեստազորի շարքային: Տնտեսագիտության թեկնածու է:

Հանդիսանում է «Նիգ-Ապարան» ՀԲՀԿ նախագահի տեղակալ, Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահության անդամ, 2005-2008թթ.` Ապարան քաղաքի ավագանու անդամ, 2006-2008թթ.` Ազգային ժողովի նախագահին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի անդամ,  2008-2009թթ.` ՀՀ վարչապետին կից երիտասարդության խորհրդի անդամ, 2010-2011թթ.`  Հայաստանի ուսանողության ասոցիացիայի նախագահի տեղակալ: 12 գիտական հոդվածի հեղինակ է: Պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ոսկե հուշամեդալով: 2017 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

Կոնտակտային տվյալներ

Հեռ.` (+37411) 524 834

 Էլ.փոստ՝ robert.makaryan@minagro.am

 

 

Տպել