«Պետական աջակցություն հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման համար» ծրագիր

«Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գնե­րով դիզելային վառելիքի ձեռքբերման» ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելիքի ձեռքբերման, հողերի արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալ­նե­րի ավելացման միջոցով գյուղացիական տնտեսությունների եկամուտների բարձրաց­ման­ը նպաստելն է:

 

Դիզելային վառելիքը պետական սուբսիդավորման արդյունքում շահառուներին հատկացվում է 1 լիտրի դիմաց 380 դրամ արժեքով` հետևյալ չափանիշներով.

 

1) հողօգտագործողներին` Հայաստանի Հանրապետության մարզպետարանների հսկողությամբ, ելնելով հողօգ­տա­­գործողի կողմից մշակվող հողատարածքի չափից` մինչև 3 հեկտար հողատարածքի համար, 1 հեկտարին՝ մինչև 200 լիտր չափաբաժնով,

 

2) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների հսկողությամբ՝ գյուղատնտեսական կոոպերատիվներին, գյուղատնտեսական արտադրանք  արտադրելու նպատակով համատեղ գործունեության  պայմանագիր կնքած անձանց և 2018 թվականի Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղեկան սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում սերմացուներ ձեռք բերած շահառուներին՝ ըստ փաստացի մշակվող հողատարածքի չափի՝ 1 հեկտարի համար մինչև 200 լիտր չափաբաժնով,

 

3) Նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի գիտական կենտրոնների համար ելնելով փաստացի մշակվող հողատարածքի չափից` վերջիններիս կողմից ներկայացված պահանջարկի հիման վրա:

 

 

Ծրագրի շրջանակում սուբսիդավորված գնով դիզելային վառելիքի ձեռքբերման համար հողօգտագործողները պետք է դիմեն համապատասխան մարզպետարաններ:

 

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

 

Ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳՆ աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն` 011 52 37 93 հեռախոսահամարով:Բողոքների դեպքում խնդրում ենք զանգահարել նախարարության թեժ գիծ`  055 54-19-68 հեռախոսահամարով:

 

 

 

Տպել