Արտակ Քամալյան

ArtakQamalyan

 Արտակ Քամալյան

 

 

 ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

 

 

 

 Պաշտոնը ստանձնել է 6 սեպտեմբերի 2018 թ-ին

 

 

 

 

 Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1970թ., 9 մայիսի,  գ. Խաշթառակ

 

 

 Կրթություն

 

1986-1990թթ-Վորոնեժի գյուղատնտեսական ինստիտուտ, մասնագիտացումը` «Տնտեսագիտություն և կառավարում»

1995թ.-Վորոնեժի պետական գյուղատնտեսական համալսարան, ՌԴ, Տնտեսագիտական գիտությունների թեկնածու

1995-1996թթ.-Ռեդինգի համալսարան, Մեծ Բրիտանիա: TEMPUS ծրագրի մասնակից:

1998թ.-Կոլորադոյի համալսարան, ԱՄՆ: ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված պրոֆեսորա-դասախոսական կազմի փորձի փոխանակման ծրագրի մասնակից

2000թ.-Վորոնեժի պետական ագրարային համալսարան, Ռուսաստանի Դաշնություն: Տնտեսագիտական գիտությունների դոկտոր: Գիտական թեզ «Կառավարչական որոշումների ընդունումը ռիսկի և անորոշության պայմաններում» թեմայով

2004թ.- Լուիզիանայի համալսարան, ԱՄՆ, հրավիրված պրոֆեսոր: ԱՄՆ-ի FSA/CI ծրագրի մասնակից

2006թ.-Լինքոլնի համալսարան, Նեբրասկա, ԱՄՆ, հրավիրված պրոֆեսոր

2007թ.-Ալքորնի համալսարան, ԱՄՆ, հրավիրված պրոֆեսոր

 

 

Աշխատանքային գործունեություն

 

1991-2011թթ. Վորոնեժի պետական գյուղատնտեսական համալսարան, Ռուսաստանի Դաշնություն

    – Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ

    – Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Տնտեսագիտական ֆակուլտետի «Հարկեր և իրավունք» ամբիոնի վարիչ

    – Ռեկտոր

2002-2004թթ.- «Լամսկոե» գյուղատնտեսական հոլդինգ՝ գիտական խորհրդատու, գործադիր տնօրեն,

2008-2012թթ.-  «Կոուրեկս» գյուղատնտեսական հոլդինգ՝ գիտական խորհրդատու, ռազմավարության և ռիսկերի գծով տնօրենի տեղակալ,   գործադիր տնօրեն,

2011-2017թթ.-Ելեցի պետական համալսարան, տնտեսագիտական ֆակուլտետ՝ պրոֆեսոր,

2012-2018թթ.-«Պարիտի Կապիտալ» ԲԲԸ՝ գլխավոր տնօրենի տեղակալ,

2018 թվականից առ այսօր` ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ:

 

Կուսակցական պատկանելություն

 Անկուսակցական

 

 

Այլ տվյալներ

Ավելի քան 200 անուն անգլերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, մենագրությունների, հոդվածների և այլ հրապարակումների հեղինակ է։

 

 

 Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի դուստր և որդի

Տպել