«Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի և հնդկացորենի արտադրության զարգացման» ծրագիր

 «Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի և հնդկացորենի արտադրության զարգացման» ծրագրի  նպատակն է հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի բերքի ինքնաբավության մակարդակի բարձրացումը, սպառման համար անհրաժեշտ ներկրման քանակի նվազեցումը, արտադրողների և վերամշակողների միջև պայմանագրային հարաբերությունների ձևավորումը, արտադրման, վերամշակման և սպառման արժեշղթայի զարգացումը, ցանքաշրջանառությունների  կիրառմամբ  գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, ոսպի, գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի և հնդկացորենի ցանքատարածությունների ու համախառն բերքի ծավալների և գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների եկամուտների ավելացումը  և այլն:

Պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով նշված սերմացուները հողօգտագործողներին հատկացվում են պետության կողմից ձեռք բերված արժեքից ավելի ցածր գներով՝

 

գարնանացան ցորեն                

150 դրամ

ոլոռ  

300 դրամ

սիսեռ

500 դրամ

գարնանացան գարի       

130 դրամ

եգիպտացորեն  

350 դրամ

առվույտ           

1500 դրամ

կորնգան

370 դրամ

 

Գարնանացան սերմացուն հատկացվում է մինչև 3 հեկտար հողատարածք ունեցող տնտեսվարողներին` միայն նախապես վճարելու պայմանով, նախապատվությունը տալով գյուղատնտեսական կոոպերատիվներին, ոչ իրավաբանական կարգավիճակ ունեցող գյուղացիական միավորումներին (միավորման շրջանակը պետք է արտացոլված լինի պայմանագրային փոխհարաբերությամբ) փաստացի հողօգտագործման համաձայն, անաս­նապահությամբ զբաղվող և Հայաստանի Հանրապետության տավարաբուծության զար­գաց­ման ծրագրում ընդգրված տնտեսվարողներին:

 

Ծրագրի շրջանակում  սերմացու ձեռք բերելու նպատակով հողօգտագործողները պետք է դիմեն համապատասխան համայնքապետարաններ: 

 

 Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ  այստեղ

 

Ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳՆ աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն` 011 52 37 93 հեռախոսահամարով:Բողոքների դեպքում խնդրում ենք զանգահարել նախարարության թեժ գիծ`  055 54-19-68 հեռախոսահամարով:

Տպել