«Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության զարգացման» (2007-2015թթ.) ծրագիր

«Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության զարգացման» (2007-2015թթ.)  ծրագիրը նպատակ ունի որակապես բարելավել տավարաբուծության ուղղությամբ իրականացվող տոհմասելեկցիոն աշխատանքները, աջակցել տոհմային տնտեսությունների ձևավորմանը, նպաստել գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացմանը և խթանել հայրենական սելեկցիայի արդյունքում ստեղծված «կովկասյան գորշ» ցեղի գենոֆոնդի պահպանման գործընթացը։

 

Ծրագրի շրջանակում հանրապետություն են ներկրվում տոհմային բարձրարժեք կենդանիներ, որոնք տրամադրվում են տնտեսվարող սուբյեկտներին:

 

Ներկրված կենդանիները հատկացվում են տարաժամկետ վճարման պայմանով` 4 տարի մարման ժամկետով: Ընդ որում` առաջին տարում տնտեսվարողը վճարվում է կենդանու արժեքի 10,  2-րդ տարում` 20, 3-րդ տարում` 30, 4-րդ տարում` 40 %-ը` ամբողջությամբ մարելով գումարը:

 

   Կենդանիներ ձեռք բերելու համար շահառուները կարող են դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

 

  • համապատասխան հայտ (դիմում)` նշելով ձեռք բերվող կենդանիների գլխաքանակը և ցեղատեսակը,
  • տեղեկանք սեփականության կամ վարձակալության իրավունքով տնօրինվող անասնագոմի և հողատարածքների վերաբերյալ: 

 

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

 

 

Տպել