Առուշանյան Շմավոն Մինասի

Arushanyan SHmavon MinasovichԾնվել է 1903թ.  Զանգեզուրի գավառի Մինքենդ գյուղում:

Սովորել է գյուղի երկդասյա դպրոցում, հետագայում՝ կուսակցական տարբեր դասընթացներում։

1925-1935թթ.  ՀՍԽՀ տարբեր վայրերում վարել է կոմերիտական և կուսակցական աշխատանքներ:

1935-1937թթ.  եղել է ՀԿԿ Ազիզբեկովի շրջկոմի առաջին քարտուղար:

1937-1938թթ. աշխատել է ՀԽՍՀ հողագործության ժողովրդական կոմիսար:

1939-1946թթ. եղելէ ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար:

1949-1953թթ. աշխատել է ՀԽՍՀ ավտոտրանսպորտի նախարար:

1954-1963թթ. աշխատել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ:

Մահացել է 1982թ.:

 

 

 

Տպել