Սահակյան Արտավազդ Ալեքսանի

սահակյանԾնվել է 1895թ. Լեռնային Ղարաբաղի Հադրութ գյուղում։ Ավարտել է գյուղի երկդասյա դպրոցը, Մոսկվայի Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանը և Կարմիր պրոֆեսուրիայի ինստիտուտը։

1921թ. կարճ ժամանակով աշխատել է ՀՍԽՀ ժողովրդական տնտեսության խորհրդում, ապա՝ մեկնել Մոսկվա՝ ուսման:

Աշխատել է Ղազախստանի Ալմա-Աթայի, Ակտյուբինսկի և Կուստանայի մարզկոմների առաջին քարտուղար:

1938թ. կես տարով եղել է ՀԽՍՀ հողագործության ժողովրդական կոմիսար, ապա բռնադատվել է:

Մահացել է 1939թ.:
            

 

 

 

 

 

 

 

Տպել