Ղազարյան Սամսոն Խաչատուրի

Kazaryan SԾնվել է 1899թ. Ալեքսանդրապոլի գավառի Նոր Կյանք գյուղում:

1913թ. ավարտել է գյուղի երկդասյա դպրոցը, իսկ 1938թ.՝ Մոսկվայի սոցիալիստական հողագործության ակադեմիան:

1938-1944թթ. եղել է ՀԿԿ Ղամարլուի շրջկոմի առաջին քարտուղար:

1944-1945թթ. աշխատել է ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ:

1945-1947թթ. եղել է ՀԽՍՀ հողագործության ժողկոմ:

1947-1948թթ. եղել է ՀԿԿ Կենտգործկոմի գյուղատնտեսության բաժնի վարիչ:

1948-1952թթ. աշխատել է ՀԽՍՀ մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության նախարար:

1952-1953թթ. եղել է ՀԽՍՀ նախարարի խորհրդի նախագահի տեղակալ:

1953թ. աշխատել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարար:

Մահացել է 1958թ:

 

 

Տպել