Չիլինգարյան Աղասի Հակոբի

CHilingarovAgasi AkopovichԾնվել է 1909թ. սեպտեմբերի 14-ին Ախալքալաքում:

1931թ. ավարտել է Անդրկովկասյան անասնաբուժության ինստիտուտը: Մասնագիտությամբ՝ կենսաբան:

1940-1952թթ. աշխատել է ՀՊՄԻ-ում ՝ որպես կենդանաբանության ամբիոնի վարիչ և կենսաբանության ֆակուլտետի դեկան:

1952-1953թթ. աշխատել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարար

1957-1973թթ. աշխատել է ԳԱ Կենդանաբանության ինստիտուտի տնօրեն, 1976-1978 թթ՝ Կիրովականի մանկավարժության ինստիտուտի կենդանաբանական ամբիոնի վարիչ:

1970թ. ճանաչվել է գիտությունների դոկտոր, 1972թ.՝ պրոֆեսոր: Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսությանը և վայրի կենդանիների էկոլոգիային, անհատական զարգացմանը, մասնավորապես՝ հեռավոր խաչասերմանը:

Մահացել է 1985թ.:

 

 

Տպել