Հովհաննիսյան Հրանտ Վարդանի

Oganesyan Grant VardanovichԾնվել է 1908թ. Քանաքեռ գյուղում` հողագործի ընտանիքում

1933թ. ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը:

1941-1944թթ.  խորհրդային բանակի կազմում մասնակցել է 2-րդ աշխարհամարտին:

1950-1952թթ. աշխատել է ՀԿԿ Շամշադինի շրջկոմի քարտուղար:

1952-1953թթ. աշխատել է Կիրովականի օկրուգկոմի քարտուղար:

1954-1957թթ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար:

1957-1958թթ. եղել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, միաժամանակ՝ գյուղատնտեսության նախարար:

1958-1965թթ.  եղել է հանրապետական անտառային տնտեսության վարչության, ապա՝ սովխոզների վարչության պետ:

1965թ. մինչև իր կյանքի վերջը կրկին աշխատել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարար:

Մահացել է 1974թ.:

 

 

Տպել