Արտերկրյա այցելություններ

Հայաստանի և Վրաստանի գյուղնախարարներն առանձնազրույց են ունեցել

2015-08-19

Վրաստան կատարած այցի երկրորդ օրը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Վրաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, որտեղ կայացել  է երկու երկրների գյուղնախարարների առանձնազրույցը:   Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` Հայաստանի և Վրաստանի միջև գյուղատնտեսության բնագավառում հարաբերությունների ընդլայնման և  նոր ուղղություններով փոխգործակցության զարգացման շուրջ:   Կողմերը նշել են, որ անհրաժեշտ է  երկուստեք ջանքեր […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վրաստանում աշխատանքային այցելություններ է ունեցել

2015-08-18

Աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վրաստանի գյուղնախարար Օթար Դանելիայի և Աջարիայի Ինքնավար Հանրապետության գյուղատնտեսության նախարար Զաուր Պուտկարաձեի  ուղեկցությամբ այցելել է Աջարիայի ագրոսերվիս կենտրոն:   Նախարարները շրջել են կենտրոնում, ծանոթացել տեխնիկական հնարավորություններին, մատուցվող ծառայությունների շրջանակին:    Բաթումի քաղաքում գտնվող  այս գյուղատնտեսական սպասարկման կենտրոնը հիմնվել է ՄԱԿ-ի զարգացման գործակալության միջոցով` Եվրամիության ֆինանսավորմամբ: […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան

2015-08-17

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիայի հրավերով  երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի:   Նախարարը գյուղատնտեսության բնագավառում վրացական փորձին ծանոթանալու նպատակով կայցելի ագրոսերվիս կենտրոն, ձկնաբուծական տնտեսություններ, կլինի գինու գործարաններում և մի շարք այլ ընկերություններում:    Նախատեսվում է նաև Սերգո Կարապետյանի առանձնազրույցը վրացի պաշտոնակցի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Թիմ Գրոսսերին պարգևատրել է ոսկե մեդալով

2015-07-24

Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հուլիսի 23-ին հյուրընկալվել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի Պարենի և գյուղատնտեսության ազգային ինստիտուտի (USDA/NIFA) ծրագրի ղեկավար Թիմ Գրոսսերին:   Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել մեր երկրում USDA-ի օժանդակությամբ իրականացվող համատեղ ծրագրերի և դրանց ուղղությունների ընդլայնման և հետագա համագործակցության հեռանկարների շուրջ:    Նախարարը կարևորել է […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Գյուղդեպարտամենտի (USDA) քարտուղարի տեղակալի հետ

2015-07-22

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հուլիսի 21-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA) քարտուղարի տեղակալ Մայքլ Սքուզի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում ԱՄՆ գյուղդեպարտամենտի աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու նախանշել առաջիկա համագործակցության հնարավոր ուղղությունները:   Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հատկապես կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեմ պայքարի և դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումների […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ԱՄՆ-ում հանդիպել է USAID-ի ներկայացուցչի հետ

2015-07-21

   ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ԱՄՆ կատարած  աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 20-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի տեղակալ Ջոնաթան Կատզի հետ:   Հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով փոխգործակցության ներկա մակարդակը, քննարկել են USAID-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԱՄՆ ՄԶԳ […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

2015-07-20

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:    Այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպումներ կունենա ԱՄՆ Գյուղդեպարտամենտի (USDA) ղեկավարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ներկայացուցիչների և ոլորտի այլ պատասխանատուների հետ:   Հանդիպումների ընթացքում կքննարկվեն գյուղատնտեսության բնագավառում Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերը և ամերիկացի գործընկերների հետ հետագա համագործակցության ընդլայնման հնարավոր […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Հռոմում մի շարք հանդիպումներ է ունեցել

2015-06-08

Հռոմ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն առանձնազրույցներ է ունեցել Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիայի, Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջաթիի, Իտալիայի գյուղատնտեսական, պարենային և անտառտնտեսական քաղաքականության նախարար Մաուրիցիո Մարտինայի և այլ պաշտոնատար անձանց հետ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:   Առանձնազրույցի ժամանակ Վրաստանի գյուղատնտեսության նախարարը Հայաստանի գյուղատնտեսության նախարարին հրավիրել […]

Ավելին

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

2015-05-04

Պաշտոնական այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հետ:   Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները, դրանց ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:   Կողմերը հատկապես շեշտել են […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պաշտոնական այցով մեկնել է Ավստրիա

2015-05-04

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Վիեննա:     Պաշտոնական այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ավստրիայի Հանրապետության գյուղատնտեսության, անտառտնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության դաշնային նախարար Անդրե Ռուպրեխտերի հետ:   Հանդիպման ավարտին նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիր ՀՀ գյուղատնտեսության նախարարության և […]

Ավելին

Հայաստանի և Քուվեյթի վարչապետերը քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

2015-03-11

Շարունակվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Քուվեյթի Պետություն: ՀՀ կառավարության ղեկավարն առանձնազրույց է ունեցել Քուվեյթի իր գործընկերոջ՝ վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Քուվեյթի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին իր հրավերն ընդունելու և Քուվեյթ պաշտոնական այց կատարելու համար և համոզմունք հայտնել, որ Հովիկ […]

Ավելին

Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և Իտալիայի գյուղատնտեսության նախարարությունների միջև

2014-11-21

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված «Սնուցման հարցերով երկրորդ միջազգային համաժողովին» մասնակցելու նպատակով Իտալիայում գտնվող Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-ին հանդիպում ունեցավ Իտալիայի գյուղատնտեսական, պարենային և անտառտնտեսական քաղաքականության նախարար Մաուրիցիո Մարտինայի հետ: Հանդիպմանը ներկա էր Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը:   Քննարկվեցին երկու երկրների միջև […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ելույթը Սնուցման հարցերին նվիրված Միջազգային համաժողովին

2014-11-20

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Հռոմում մասնակցել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Սնուցման հարցերով երկրորդ միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: ***  ՀՀ գյուղատնտեսության նախարարի ելույթը Սնուցման հարցերին նվիրված Միջազգային համաժողովին   Հարգելի՛ պարոն Նախագահող, տիկնայք և պարոնայք,Ողջունում եմ Ձեզ Սնուցման հարցերին նվիրված Միջազգային համաժողովին:   Նախևառաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պարենի և […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Իտալիա

2014-11-19

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Իտալիա:    Նոյեմբերի 19-21-ը Հռոմում նախարարը կմասնակցի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Սնուցման հարցերով երկրորդ միջազգային համաժողովին: Միջոցառմանը մասնակցում են ՊԳԿ-ի անդամ երկրների գյուղատնտեսության նախարարները։   Համաժողովի ընթացքում ներկայացվելու է սնուցման իրավիճակն աշխարհում, քննարկվելու են սնուցման հետ կապված խնդիրներն ու մարտահրավերները, այդ բնագավառի քաղաքականության […]

Ավելին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Մոսկվայում հանդիպել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ

2014-10-10

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հոկտեմբերի 8-ին այցելել է Մոսկվայի նորակառույց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին և հանդիպում ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ:   Ողջունելով եկեղեցու կառուցման նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնելով Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին ջերմ ընդունելության համար` նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է այդ քայլի կարևորությունը Ռուսաստանի […]

Ավելին