Խորհրդատվական նյութեր

Պահեստարաններում կարտոֆիլի առավել հաճախ հանդիպող հիվանդությունների նկարագրությունը և պայքարի միջոցները

2015-10-28

Կարտոֆիլի համատարած բերքահավաքից հետո գյուղացիական տնտեսությունների մտահոգությունը բերքի անկորուստ պահպանումն է: Սույն հրապարակումը ներկայացնում է բերքի պահպանման ժամանակ ի հայտ եկող հիվանդությունները: Կարտոֆիլի պահեստներում, պահպանման ընթացքում պալարների վրա արտահայտվում  և զարգանում են բազմաթիվ հիվանդություններ, որոնք հիմնականում դաշտային պայմաններում հիվանդությունների դեմ անբավարար և ոչ ճիշտ պայքարի հետևանքն են: Դրանք են`   1. Ֆիտոֆտորոզային փտում: Հատկապես ուժեղ […]

Ավելին

Աշնանացան ցորենի մշակության ագրոտեխնիկան

2015/08/20

Նախորդները   Lավագույն նախորդների ընտրությունը բարձր ու կայուն բերքի ստացման հիմնական պայմաններից մեկն է: Անջրդի երկրագործության և մթնոլորտային տեղումներով աղքատ պայմաններում լավագույն նախորդը հանդիսանում է սև ցելը, որը հնարավորություն է տալիս վարելաշերտում կուտակել ու պահպանել խոնավությունը և պայքարել մոլախոտերի դեմ: Թեք տարածքներում հողատարման և մակերեսային ջրերի հոսքի դեմ պայքարելու նպատակով կիրառվում է զբաղեցրած ցել`  օգտագործելով […]

Ավելին

Պտղաբերման պարբերականության պատճառները և դրանց վերացման ուղիները

2015-07-07

Պտղատու բույսերը սովորաբար մի տարի տալիս են առատ և բարձր, իսկ մյուս տարի` քիչ բերք կամ առհասարակ բերք չեն տալիս: Այս երևույթը պտղաբուծության մեջ կոչվում է պտղաբերման պարբերականություն:   Պարբերականություն ունեն գրեթե բոլոր պտղատու բույսերը, սակայն այն ավելի թույլ է արտահայտվում կամ համարյա աննկատ է կորիզավորների և, հակառակը, բավականաչափ արտահայտված է հնդավորների մոտ: Հանրապետության տարբեր […]

Ավելին

Օկնոգինա հայկական թիթեռների կենսակերպը և դրա դեմ պայքարի առաջարկվող մեթոդները

2015-05-15

Ocnogina loevii armena (Hubner,1790)-ն արջաթիթեռների (Arctiidae) ընտանիքի Ocnogina ցեղի ներկայացուցիչներից մեկն է, Հայաստանում հանդիպում է Գյումրիի սարահարթում, Արաքսի հովտում և Արարատյան հարթավայրի այլ շրջաններում: Թիթեռները հանդիպում են քարքարոտ չմշակված տարածքներում: Թրթուրները խիստ շատակեր են, սնվում են հիմնականում մոլախոտերով (օշինդր, իշակաթնուկ և այլն),  ինչպես նաև մշակովի բույսերով, հատկապես զանգվածային զարգացման բռնկման տարիներին: Հայաստանում որպես լուրջ վնասատու […]

Ավելին

Սեխի և ձմերուկի մշակության տեխնոլոգիան

2015-05-13

Բոստանային կուլտուրաներից սեխն ու ձմերուկը մեզ մոտ մշակվում են անհիշելի ժամանակներից: Ձմերուկը տիպիկ անապատային բույս է , նրա հայրենիքը Աֆրիկա մայրցամաքի Կոլախարի անապատն է , որտեղ ներկայումս էլ վայրի վիճակում աճում է ձմերուկը: Իսկ սեխը Կովկաս է թափանցել Աֆղանստանից, Միջին Ասիայից և Պարսկաստանից: Երկու բույսերն էլ շոգեդիմացկուն են: Սեխի և ձմերուկի մշակությունը համարյա նույնն է: […]

Ավելին

Պտղատու այգիների խնամքի և մշակության տեխնոլոգիաները մայիս-հունիս ամիսներին

2015-05-13

Մայիս և հունիս ամիսներին պտղատու այգիների տարածքը և հարակից տարածքները մաքուր պահել մոլախոտային բուսականությունից /հնձել կամ մշակել համապատասխան հերբիցիդներով/: Այգիները անհրաժեշտ է ժամանակին ջրել և պայքարել վնասատուների և հիվանդությունների դեմ: Այդ ժամանակաշրջանում հնդավոր և կորիզավոր պտղատու ծառերը պետք է պաշտպանել պտղակերի առաջին սերնդից` արևելյան պտղակերից, լվիճներից, տզերից, վահանակրերից: Դրա համար խորհուրդ է տրվում գյուղատնտեսների օգնությամբ […]

Ավելին

Պոմիդորի մշակության ագրոտեխնիկան

2015-04-15

Պոմիդորը /tomato/ բանջարային մշակաբույսերից ամենատարածվածն է: Դա բացատրվում է նրա մեջ պարունակվող մեծ քանակի վիտամիներով, շաքարներով, թթուներով և այլ հանքային աղերով: Օգտագործվում է թարմ և վերամշակված վիճակում:   Պոմիդորի նախորդները    Լավագույն նախորդներ են համարվում վաղահաս սպիտակագլուխ կաղամբը, ծաղկակաղամբը, դդմիկը, ընդեղենները: Թույլատրելի նախորդներ են հանդիսանում գլուխ սոխը, արմատապտուղները և ուշահաս կաղամբը:   Պոմիդորի մշակությունը   […]

Ավելին

Կոպտաբուրդ և կիսակոպտաբուրդ ոչխարների գարնանային մազաթափությունը և դրանց խուզի ճիշտ ժամկետները

2015-03-24

Կոպտաբուրդ և կիսակոպտաբուրդ ոչխարների մոտ պահպանվել են իրենց նախնիներին բնորոշ բրդածածկի որոշ յուրահատկություններ: Դրանց մաշկը ակտիվորեն մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության գործընթացներին: Նրա միջոցով են իրագործվում այդ ոչխարների պաշտպանական և հարմարվողական ռեակցիաները: Գիտական բազմաթիվ հետազոտություններով ապացուցված է, որ դրանց բրդի քանակը և նրա որակը սերտորեն կապված է մաշկի կառուցվածքային և ֆունկցիոնալ հատկանիշների հետ: Այդ […]

Ավելին

Պարարտանյութերը` գյուղատնտեսական արտադրության բարձրացման հզոր միջոց (ագրոքիմիական քարտեզ)

2015-03-16

Պարարտանյութերը գյուղատնտեսական արտադրության բարձրացման հզոր միջոց են, այն դեպքում, երբ կիրառվում են որոշակի համակարգով, հաշվի առնելով յուրաքանչյուր մշակաբույսի պահանջը այս կամ այն սննդատարրերի նկատմամբ:   Այս ամենի պատասխանը տալիս է ագրոքիմիական քարտեզը: Ցանկացած կուլտուրա մշակելիս վեգետացիայի ընթացքում հողից վերցնում է 175 – 185 կգ սննդատարրեր` ազոտ, ֆոսֆոր, կալիում: Եթե ժամանակին այս սննդատարրերը հող չեն վերադարձվում, հողը […]

Ավելին

Պտղատու այգիների գարնանային մշակությունը

2015-03-13

Գարնան բացվելուն պես պետք է նախատեսել պտղատու այգիների գարնանային մշակության հետևյալ փուլերը. սպիտակեցնել ծառերի բները և կմախքային ճյուղերը, ծառերը պաշտպանել վնասատուներից և հիվանդություններից, կատարել էտ, կարգավորել ոռոգման ցանցը, պարարտացնել օրգանական և հանքային պարարտանյութերով և պատրաստել ծխակույտեր: Բույսերը տարվա ընթացքում ունենում են վեգետացիայի և հանգստի շրջան: Վեգետացիայի շրջանը սկսվում է վաղ գարնանը`բողբոջներն ուռչելու պահից, և վերջանում […]

Ավելին

Ինչպես նախապատրաստել կարտոֆիլի տնկանյութը ցանքին

2015-03-13

Կարտոֆիլը այն մշակաբույսերից է, որի բերքատվությունն ու որակը 40%-ով պայմանավորված է տնկանյութի որակով: Ապացուցված է, որ աշխատանքի և նյութական միջոցների ծախսենը չեն հատուցվում նույնիսկ բավարար բերքով, եթե տնկվում է բազմամյա օգտագործման հին սորտերի տնկանյութ, առանց սերմնաբուծական աշխատանքների իրականացման:   Եթե կարտոֆիլը տարիներ շարունակ միևնույն տեղում է մշակվում, պալարներում կուտակվում են վնասակար վիրուսային և այլ հարուցիչներ, […]

Ավելին

Առողջ սածիլը բարձր բերքի երաշխիք

2015-03-02

Բանջարեղենի արտադրության շղթայում կարևորվում է հատկապես սածիլի աճեցման օղակը: Աճեցված սածիլի որակը կանխորոշում է բերքի և´ քանակը, և´որակը: Ստացված ընդհանուր բերքի շուրջ 50-60%-ը կազմակերպվում է հատկապես այն ցողունների վրա, որոնց բողբոջների առաջացումը տեղի է ունենում սածիլային հասակում: Բանջարեղենի մշակությունը սածիլային եղանակով երկարացնում է բույսերի վեգետացիայի շրջանը, որը նպաստում է բերքի ավելի վաղ ստացմանը: Բացի այդ, […]

Ավելին

Մեղվապահի աշխատանքները ձմեռացումից հետո

2015-02-27

Մեղվի ընտանիքների ձմեռանոցից դուրս դնելը սովորաբար կատարվում է փետրվարի վերջին, մարտի սկզբին տաք արևոտ եղանակին. դա կապված է մեղուների վարքից: Ձմեռվա վերջին +6 աստիճանից բարձր ջերմաստիճանը մեղուների մոտ առաջ է բերում անհանգստություն, նրանք աղմկում են, աշխատում են դուրս գալ փեթակից:Նման դեպքերում պետք է ձնից մաքրել մեղուների համար առանձնացված հարթատեղերը, ավազ շաղ տալ:Մեղուները գիշերը հանգստանում են, […]

Ավելին

Պարարտացումը և նրա դերը բույսի կյանքում

2015-02-27

Գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվությունը բարձրացնելու կարևորագույն օղակներից է պարարտացումը: Օրգանական և հանքային նյութերի պարարտացմամբ կարգավորվում է բույսերի սննդային ռեժիմը հողում, լրացվում է սննդանյութերի այն պաշարը, որն անհրաժեշտ է բույսերի աճման և նրա զարգացման համար: Պարարտացման միջոցով հնարավոր է  բարձրացնել ինչպես բերքի քանակը, այնպես էլ բարելավել նրա որակը: Պարարտանյութի ճիշտ օգտագործումից բարձրանում է գյուղատնտեսակական կուլտուրաների ցրտադիմացկունությունն ու […]

Ավելին

Պտղատու ծառերի էտն ըստ հասակային շրջանի

2015-02-23

Էտի նպատակը պտղատու ծառերի աճեցողության, և պտղաբերության նպատակադիր կարգավորումն է և պատկանում է պտղատու ծառերի վրա ուժեղ ներգործություն ունեցող ագրոմիջոցառումների թվին:   Էտի միջոցով ձևավորում են ծառը, ստեղծում ամուր կմախքով, համահավաք սաղարթով ծառեր, բարելավում օդափոխության և լուսավորության պայմանները, դյուրացնում ծառերի խնամքի և մշակության աշխատանքները: Երիտասարդ ծառերի չափավոր և ճիշտ էտի միջոցով կարելի է արագացնել պտղաբերության […]

Ավելին